Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Ապրիլի մեկ…

Philosopher💬 4 մեկնաբանություն

Բարեկամք, ինչու՞ ենք այս ապրիլի մեկի օրով լուռ ու լուրջ զրուցում ու խռովվում ներկա վիճակից: Եկեք գոնե ապրիլի մեկին մի քիչ ժպտանք: Հը՞, չե՞ք կարծում, որ գոնե պիտի մի թեթեւ ժպտանք, թեեւ էլ ի՞նչ ժպիտ: 😎

“Չորրորդ Իշխանություն” թերթը մի հետաքրքիր հոդվածների շարք ունի, որը կոչվում է “Բլից-Վիրտուալ”: Ստորեւ ներկայացնենք դա…

Խաչիկ Ստամբոլցյան.

- Պրն. Ստամբուլցյան, որո՞նք են ձեր առաջիկա հիմնական ծրագրերը:
- Քիչ մնաց, շուտով Վազգեն Մանուկյանին պաշտոն կտան, ոսկե ատամներ կգցեմ, կլողանամ…

- Այս պահին ի՞նչով եք զբաղվում:
- Դատարկ շիշ-բան եմ հանձնում, մատչելի գներով Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ ելույթներ եմ ունենում… Մի խոսքով, բազմաբնույթ գործունեություն եմ իրականացնում:

- Չե՞ք պատրաստվում ինքնակենսագրական գրել:
- Գիտե՞ք, որպես կենսաբան` պատրաստվում եմ ֆունդամենտալ աշխատություն գրել: Ոջիլի մասին: Մանավանդ, որ ամեն օր հնարավորություն ունեմ մոտիկից ուսումնասիրել այդ հրաշալի կենդանուն: Այո, ոջիլի մասին գիրք եմ գրելու:

- Այսինքն`այնուամենայնիվ ինքնակենսագրական գիրք գրում եք.. Լավ, ո՞րն եք համարում ձեր կյանքի լավագույն շրջանը:
- Օ, իհարկե 1988-ը, երբ հացադուլ էի հայտարարել: Դեռ երբեք այդքան լավ չէի սնվել: Ինչ օրեր էին ...

- Իսկ չե՞ք պայքարել աղանդավորության դեմ:
- Դե, հիմա սեզոն չի: Չնայած, եթե պատվերներ լինեն… Կոնկրետ առաջարկ կա՞…

- Լավ, լավ...
- Ջհուդամասսոնական դավեր, աղանդավորների դեմ պայքար, պլատինե ատամներ… Ուշադրություն մի դարձրեք, ուղղակի պարապում եմ:

- Անցնենք անձնական հարցերին: Ձեր սիրած ուտելիքը:
- Որդյակս, ես հոգեւոր սնունդ եմ գերադասում: Օրինակ`հաց ու կալբաս, կիլկի կանսեռվա…

- Ձեր սիրած խմիչքը:
- Օղի տանել չեմ կարողանում:

- Ինչու՞:
- Դատարկ շշերը չեն ընդունում:

-Ձեր սիրած կենդանին:
- Հոգեհարազատության տեսակետի՞ց եք հարցնում:

- Լավ,պարզ է: Ձեր սիրած ֆիլմը:
- «Ոսկե հորթը»: Այնտեղ մի հրաշալի կերպար կա`Պանիկովսկին…

-Հ ոգեհարազատության տեսանկյունի՞ց եք ասում: Լավ: Ձեր սիրած կտավը:
- «Խորհրդավոր ընթրիք»: Իդեալական կտավ է, և՛ հոգեւոր թեմայով է, և՛ ձրի ուտելիք կա, և՛ մատնության առիթ…

- Ձեր հոբբին:
- Դե արդեն պատասխանեցի…

Դե ինչ ծիծաղեցիք, թե՞ ոչ: Եթե այո, ապա Ստամբուլցյանին չեք սիրում, իսկ եթե դրա հակառակ ռեակկցիան, ապա դուք ԱԺՄ-ին եք հարում, կամ ՀՅԴ-ին: Վատ չէ բայց, գիտե՞ք:

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

Բաժին՝Հումոր

4մեկնաբանություն

  1. F5-admin

    #1

    ՉԻ-ում ավելի սուր բլիցներ էլ են եղել… մերսի: Ես ՉԻ-ում ավելի շատ սիրում եմ էլի վերջին էջի վերեւի աջ անկյունում տեղադրվող կարճ ինքնակենսագրականները, կարծեմ աստղագուշակ է կոչվում: Մի անգամ չեմ հիշում ում մասին էր գրած, բայց մի 20 րոպե խնդացել եմ 🙂

  2. Ազիան

    #2

    Հետաքրքիր է՝ ինչո՞վ է հիմա նա զբաղված:

  3. Philosopher

    #3

    Իսկ ո՞վ է ինչով զբաղված պրն. Ամատունի: Եթե Ստամբոլցյանի մասին եք ասում, ապա չե՞ք կարդացել ուշադիր: - Դատարկ շիշ-բան եմ հանձնում, մատչելի գներով Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ ելույթներ եմ ունենում… Մի խոսքով, բազմաբնույթ գործունեություն եմ իրականացնում:

  4. Phenomen

    #4

    Ես հասկանում եմ, որ ձեր մոտ արդեն էգուց ա, բայց իմ մոտ դեռ ապրիլի մեկն ա, էնպես որ իմ փայ անեկդոտը՝ համեցեք. /ռուսերեն ա, չեմ ուզում թարգմանեմ/ Летит американец на самолёте российкой авиакомпании. Подходит к нему стюардесса и спрашивает: - Желаете отобедать? - А какой выбор? - Да или нет. Вопрос из кроссворда: - На какую городскую службу резко увеличивается нагрузка в минуты телерекламы? Ответ: - Канализация. Встречаются два друга. Один говорит: - Хочу собаку купить, жена не даёт.. Второй: - Думаешь, собака даст??? В Китае нет понятия «изменил». Есть понятие «перепутал». Один парень рассказывает другу: -Катька вчера родила. Всем общежитием придумывали имя. Завтра будем отчество придумывать. Темнота. Пещера. На потолке висят две летучие мыши. - Скажи, когда у тебя был самый плохой день в жизни? - Ну, наверно, это было в тот день, когда у меня был понос…

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Կարդացեք նաեւ

Հումոր

Castellers de Vilafranca

Շատ լավ ըմբռնելով /հլը մի հատ խորացեք, ինչ պատմական բառ են օգտագործում/, որ շատ շատերին այստեղ բացի Լեվոնի ծննդյան տարեդարձից, միայն Նիկոլի հանճարեղ պատմվածքներն են հետաքրքրում /էլ չեմ ասում Վանոյի բանաստեղծությունների…

Jojoba2

Հումոր

Արվեստասեր հասարակությանը հրավիրում ենք…

Հայերս ունեցել ենք բազմաթիվ մեծանուն արվեստագետներ: Մեր ժողովուրդը ծնել է գերազանց կոմպոզիտորներ, կինոյի, պարարվեստի և թատրոնի հիանալի վարպետներ… Բայց կերպարվեստը մեզնում ունեցել է իր ուրույն տեղն ու դիրքը: Ինչքա՛ն…

Marat6

Հումոր

Հայկական բլոգոսֆերա կամ, որ նույնն է՝ «թսան-սֆերա»

Կարծեմ մի քանի անգամ արդեն անդրադարձ եմ արել «Հայկական բլոգոսֆերա»-ի կապակցությամբ: Ուղղակի հիշեցման կարգով ասեմ, որ ՍԱ բաժանված է 3 մասի (կամ, ավելի ճիշտ` 2): Առաջիններն այսպես կոչված «լիբերաստներ» են, որոնք սնվում են…

Jojoba7