Հետաքրքիր բան է թարգմանությունը…
Ես առաջարկում եմ F5 բլոգի անդամներին (կարծում եմ այս բլոգի անդամ լինելը ենթադրում է նաեւ որոշակի համակրանք լեզվի նկատմամբ) ձեռնարկել մի փորձարարական թարգմանություն:
Սերգեյ Դովլատովը գրեթե հետմահու դարձավ ականավոր գրող. նրա գործերը ոչ միայն վերջապես տպագրվեցին Ռուսաստանում (սկզբում միայն ԱՄՆ-ում էր տպագրվում` Սովետն, իհարկե, մերժում էր), այլև դարձան աշխարհով մեկ շատ սիրված ու հարազատ: Ինքներդ կարող եք համոզվել՝ այցելելով ԱՅՍ ԷՋԸ: Դովլատովի ստեղծագործությունները թարգմանվել են շատ լեզուներով, նույնիսկ՝ ճապոներեն:
Եկեք չմոռանանք, որ այս տաղանդաշատ ստեղծագործողը 51%-ով հայ է: Մայրը հայուհի է, ընդ որում, իմ տպավորությամբ նա մորը շատ ավելի է սիրել ու գնահատել ամբողջ կյանքի ընթացքում:
Այնպես որ կարծում եմ ժամանակն է «վերականգնել արդարությունը» և թարգմանել նրա ստեղծագործությունները հայերեն:

Սակայն… թարգմանությունը հեշտ բան չէ, ով զբաղվել է, գիտի: Հայերեն թարգմանելը հաճախ ձեռնտու չէ: Այնպես որ, սպասելու փոխարեն՝ մինչ թարգմանչական գործի մասնագետները թարգմանեն, եկեք փորձենք սեփական ուժերով անել այս հանօգուտ գործը: Այսպես ասած «տկլոր ու մերկ էնտուզիազմի» հաշվին:
Ուրեմն, գրեք խնդրեմ.
1. Համաձա՞յն եք արդյոք:
2. Ո՞ր ստեղծագործությունը թարգմանենք (ես հակված եմ «Մերոնք» ("Наши") գործին: Այս դեպքում հեշտ կլինի նաև թարգմանիչների մեջ բաժանել աշխատանքն ըստ գլուխների):
3. Նշված նախաձեռնության ցանկացած քննադատություն կլսվի, բայց, ցավոք, չի ընդունվի մեր կողմից 😕:
Կանխավ շնորհակալ եմ:
9մեկնաբանություն
F5-admin
Ողջույն, Sureyan Առաջարկդ խիստ հետաքրքիր է եւ օգտակար: Մնում է՝ մի քանի հոգի միանան: Ես, քանի որ խիստ զբաղված եմ, իմ վրա եմ վերցնում վերջին՝ 13-րդ գլխի թարգմանությունը եւ թարգմանված ամբողջ վիպակի խմբագրությունը: Եթե նույնիսկ որոշենք վերջում տպագրել՝ ապա QuarkExpress-ով տպագրական վիճակի հասցնելը: Մինչեւ ժողովուրդ կհավաքվի, խնդրում եմ պատասխանել՝ ինչ ես կարծում, այս գործերն անել բլոգի սահմաններո՞ւմ (առանձին բաժին բացել) թե ոչ: Առաջինը լավ է այնքանով, որ թարգմանված գլուխները կամ բաժինները տեսանելի կլինեն բոլորին եւ բոլորն էլ կարող են մասնակցել թարգմանչության գործին, տառասխալների ուղղմանը եւ այլն: Թե՞ յուրաքանչյուրը վերցնի մի բաժին եւ ըստ ժամանակացույցի թարգմանի: Մյուսներին ասեմ, որ վիպակն ինքը մեծ ծավալ չի զբաղեցնում: MS Word-ում, 12 տառաչափով եւ սովորականից լայն լուսանցքներով (margin) կազմում է 55 էջ: Ստացվում է՝ 11 հոգի՝ յուրաքանչյուրը 5 էջ (կամ՝ 5 հոգի՝ 11-ական էջ, որն ավելի հավանական է, թեեւ ամեն ինչ կախված կլինի ցանկացողների թվից): Ովքեր ցանկանում են կարդալ «Մերոնք» գործը, համեցեք Մերոնք: Իսկ այստեղից կարող եք ստանալ (download) նույն գործի Word տարբերակը (zip, 110կԲ): Մի նկատառում՝ Դովլատո՞վ, թե՞ Դովլաթով: Խոսքս ավարտեմ հեղինակի խոսքերից մեկով, որը նոր հայտնաբերեցի Sureyan-ի նշած կայքում եւ մի պահ մտածեցի, թե ինչ լավ կլիներ, որ այսպես մտածեին մեր շրջապատի մարդիկ ու նաեւ՝ մենք: Մահից ավելի ահավոր է՝ վախկոտությունը, փոքրոգիությունը եւ դրանց անմիջապես հետեւող ստրկությունը: Բա չարժե՚՞ այս տողերի հեղինակի գործերից գոնե մեկն ունենալ հայերեն: Մի բան էլ մտքովս անցավ. միգուցե դիմենք Գրողների միությո՞ւն (քանի ձմեռ չի եկել ու սաղ Ծաղկաձոր չեն հեռացել)՝ գուցե մերոնցից մեկն արդեն թարգմանե՞լ է կամ թարգմանո՞ւմ է: Չլինի այնպես, որ նույն գործը 2 անգամ անենք:
Democrat
Այսօր հետաքրքիր հոդված հանդիպեցի “ժամանակում”: Նվիրված էր վառամեռիկ Դովյաթովի 65-ամյակին, որը կլրանար այս օրերին: Նրա պատմությունը` տխուր արտադրական թեմայով, որտեղ միեւնույնն է` տասը քայլից երեւում էր զարմանալի ոճը, մեկ օր տպագրվել էր «Յունոստ» ամսագրում: Ես նույնիսկ հիշում եմ գրական ամսագրի այդ համարը, որը մեծ տպաքանակ ուներ: Տեքստի վերեւի մասում տեղադրված էր հեղինակի լուսանկարը. երիտասարդ մարդու գեղեցիկ դեմք, այն ժամանակ առանց ֆիրմային մորուքի, որի պատկերում, համաձայն ազգանվան, իսկապես արեւելյան ինչ-որ բան կար: Շատ հետաքրքիր հոդված է այս հեղինակի մասին: Շարունակությունը այստեղ: Ես ինքս թարգմանությունից հեռու եմ, բայց մարդ կճարեմ Ձեզ օգնելու համար՝ ինքը կամ կգրանցվի F5-ում, կամ էլ ես կուղարկեմ նրա mail-ը:
Sureyan
Շնորհակալություն արձագանքների համար: Հարգելի դեմոկրատ, հոդվածը իրոք լավն էր: Թեպետ “Ժամանակը” մի փոքր սխալվում է, ս.թ. սեպտեմբերի 3-ին կլրանար Դովլաթովի 66 ամյակը: մեկ նախադասության մեջ տեղավորված բառերի սկզբում տառային կրկնությունների բացակայությունը ` այս մասին գրված է “Սերյոժա Դովլաթովի դանակը” Մ. Վելլերի գործում, բայց ֆրազի վերաբերյալ. ինքս ստուգել եմ մի քիչ` իրոք որ զարմանալի աշխատասիրությամբ Դովլաթովին հաջողվել է դա: F5admin, հատուկ շնորհակալություն: Համաձայն եմ նաև, որ Դովլաթով: Գրողների միության հետ կկապվեմ: իմ վրա եմ վերցնում վերջին՝ 13-րդ գլխի թարգմանությունը ` շատ լավն էր: Առայժմ սպասենք այլոց արձագանքներին:
hhovhannes
ո՜նց եմ սիրում այստեսակ հայկական խոսակցությունները… միյան խոսում ենք… իսկ ովքե՜ր են խոսացողները… կարծում եմ աշխարհի ամնեզբաղված մարդկանցից են նրանք… ի՞նչ ասեմ… իմ հայերենի իմացությունը ինձ թույլ է տալիս, իհրակե, ինչ-որ չափով միանալ այս գործին… բայց մի բան կարող եմ հաստատ ասել… եթե մի քանի հոգով թարգմանենք… ապա չեմ կարծում, որ հաջող կստացվի… փորձե՛նք…
F5-admin
Բարեւ, hhovhannes, պարզ է, որ ճիշտը կլիներ, որ թարգմանիչը մեկը լինի: Բայց էդ 1-ին որտեղից գտնենք: Հ.Գ. համ էլ բարով ես եկել
Grigoryan
Ես էլ միգուցե կարողանամ միանալ: Միշտ էլ ցանկացել եմ որևէ գեղարվեստական գործ թարգմանել հայերեն: Ոնց է լինելու բաժանումը:
Sureyan
Հարգելի Գրիգորյան: Շնորհակալություն հետաքրքրության համար: Մինչև նոյեմբերի 15ը ցանկացողների հավաքագրումն է: Այնուհետև կբաժանենք, իհարկե հաշվի առնելով նաև Ձեր ցանկությունը: Ու եթե կարելի է հետագա կապի համար Ձեր էլ. փոստը ասեք կամ գրանցվեք այս բլոգում կամ գրեք ինձ grigartem[at]yahoo.com հասցեով: Լավագույն մաղթանքներով, Սուրեյան
F5-admin
Նախ՝ողջունենք Գրիգորյանին: Ողջույն: Հետո ասենք Sureyan-ին. դուք կարող եք օգտվել անձնական նամակագրությունից, թե չէ, իզուր տեղը Ձեր Ձեր yahoo-ն դարձնելու եք աղբաման՝ spam-երի համար: Լավ, ուղղելն իմ վրա: Եվ վերջում. հիշեցնեմ, որ վերջին գլուխը ես պիտի թարգմանեի, այնպես որ հանկարծ նույն մասը մի քանի հոգի չթարգմանեն 🙂
Grigoryan
Շնորհակալություն ողջույնների համար🙂)🙂:🙂
Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։