Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Ճանչցեք ինքն զինք…

F5-admin💬 0 մեկնաբանություն

Այս նամակը ստացել եմ այսօր, որը եւ ցանկանում եմ ներկայացնել Ձեր ուշադրությանը:

Ի՞նչ կը նշանակէ Հայ ըլլալ
1. Երկրի մը մէջ ծնիլ, ուրիշ երկիր մը ապրիլ, տարբեր երկրի մը մէջ մեռնիլ և չորրորդ տեղ մը թաղուիլ:
2. Բազմաթիւ լեզուներ խօսիլ, սակայն ոեւէ մէկ կատարեալ չգիտնալ, մանաւանդ հայերէնը:
3. Անաստուած ըլլալու իսկ պարագային, եկեղեցի յաճախել, կրօնական արարողութեանց հետեւիլ բան մը չհասկնալով:
4. Եկեղեցիի մը թաղական ըլլալ, առանց անոր օրէնքները ճանչնալու:
5. Խոնարհ ըլլալ օտարներու հանդէպ և գոռոզ՝ իր ազգակիցներուն:
6. Ապրիլ օտար երկրի մը մէջ հայրենիքի կարօտովև հայրենիքի մէջ՝ օտար երկիրներ երազելով:
7. Ողբալ հայերէն լեզուին նահանջին, բայց տան մէջ օտար լեզուով խօսիլ:
8. Ընկերային դիրքը բարձրանալուն զուգահեռ հայութիւնը մոռնալ, զայն յիշել միայն երբ ծերութեան դուռը հասնի:
9. Ունենալ արեւելահայերէն և արեւմտահայերէն, երկու ուղղագրութեամբ:
10. Օտար լեզուով խօսիլ, հայերէն աղօթել, թրգերէն երգել և հայհոյել:
Այս անստորագիր ասացուածքները քաղած եմ տարիներ. առաջ. ուզեցի զանոնք թերթին յանձնել նկատելով անոնց այժմէականութիւնը, անշուշտ միշտ յարգելով բացառութիւնները:
Ատրինէ Գաբրիէլեան

F5-admin՝ «F5blog.com : 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!»

Բաժին՝Տարբեր

0մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Կարդացեք նաեւ

Տարբեր

Ինչ ցանես, այն էլ կհնձես

Մի քանի տարի առաջ տուն էի գնում: Երկար փնտրտուկներից հետո ընտրանքիս մեջ թողեցի միայն 2 բնակարան, եվ ինչպես միշտ նման դեպքերում լինում է - չգիտեի, թե որ տան վրա կանգ առնեմ: Չեմ էլ հիշում, թե ինչպես կատարեցի ընտրություն…

David