Հարգելիներս,
Չես հասկանում՝ ինչո՞ւ են մարդիկ հիշում ինչ-ինչ բաներ միայն այն ժամանակ, երբ իրենց հարմար է: Արդար մարդ ես՝ ավանակի ականջում քնած չլինեիր ու երբ որ իրոք տեղին էր, այն ժամանակ ձայնդ գլուխդ գցեիր քո դողոջյուն ձայնով… Հիմա կանգնել է իրեն սուրբ է ձեւացնում ու արդարադատություն պահանջում: Ուզում է վերականգնել նախկին Գեղամյանի անվախ դիմագիծը: Մյուս կողմից, այս մարդուն էլ կարելի է հասկանալ, բավական ժամանակ անցկացրել է նեղ ու մութ միջավայրում՝ այլ սրատուտների հետ կողք-կողքի: Հիմա էլ «պուկ» են արել, ու հայտնվել է մաքուր օդում, թող խոսի, էլի, համ թոքերը կմաքրվեն մի քիչ, համ էլ ախորժակը կբացվի:
Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: Ողջ աշխարհի հասարակությունը օգտագործում է այս օրվա խորհուրդը՝ 1 անգամ ևս հարգելու ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակը եւ համատեղելու ջանքերը՝ ուղղված վարակի հակազդմանը: Էջ 1/1 •