Այս պահին Գրիգոր Լուսավորիչ փողոցը երկու կողմից փակ է երկու տրոլեյբուսներով: Ցուցարարները ֆրանսիական դեսպանատան մոտ են բերել Ազատության հրապարակի աղբատար մեքենան, որի մեջ լցված են հրապարակում գիշերողների ներքնակները:
Դրանց վրա արյան հետքեր կան: Գիշերը երկու ծեծվածներներին Ֆրանսիական դեսպանատան մոտից տեղափոխեցին հիվանդանոց: Հիվանդանոցում գտնվող վիրավորներից մեկը հայտնել է, որ գիշերը ծեծվածներին հիվանդանոցում վերաբերվել են արհամարհանքով եւ շատ վատ:
Մարտի 1-ի առավոտյան, մոտավորապես ժամը 7-ի սահմաններում ոստիկանությունը եւ ներքին զորքերը ուժով ցրել են Ազատության հրապարակում արդեն տասներորդ օրը շարունակվող բողոքի ցույցը, որ նախաձեռնել էին նախագահի ընտրության արդյունքը վիճարկող Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա համախոհները:
Ինչպես տեղեկացնում է «Ռեգնումը», ցույցը ցրելու պահին հրապարակում է եղել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով դրանից քիչ առաջ, ինչպես տեղեկացնում է գործակալությունը, կոչ է արել հրապարակում եղած մի քանի հազար մարդկանց, չմտնել ոստիկանության հետ հակամարտության մեջ:
Դե լավ ա էլի, իրենց գործը…
- BlogerJojoba, կարեւորը հպարտորեն հայտարարցին, թե չէ…
- F5-admincheck both links :=)
…
- Jojobaխորհուրդ կտամ Հասմիկ Պետրոսյանին իր աշխատակիցների…
- JojobaՀասմիկ Պետրոսյան - էդ ազջկա անունը…
- Jojoba