F5-Բլոգ

Ժողովուրդ ես արդեն հեղինակ եմ, կարող եք շնորհավորել…

Հարգանքով՝ Սկսնակ
Եկեք քննարկենք վերջին մի քանի օրվա ընթացքում բոլորիս տապագնապի մեջ պահած ռազմական գործողությունների եւ ՀԱՏԿԱՊԵՍ այդ դեպքերի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցների պահվածքի վերաբերյալ:

Իմ խորին համոզմամբ, ռուսները լրատվադաշտում շարունակում են ծանր պարտություն կրել: Հանրահայտ բոլոր գործակալությունները` BBC, CNN… խոսքները մեկ արած դարձել են Սահակաշվիլու հանրային դատապաշտպանները: Եթե հիմնվես միայն արեւմտյան տեղեկատվության վրա, ապա վրացիք իրենց համար հանգիստ քնած էին, Սահակաշվիլին էլ խորհում էր Վրաստանի դեմոկրատացման հերթական քայլի վրա ու… օսթեները վրա տվեցին: Վրաստանը արիաբար պաշտպանվում էր ու անգամ գրանցում որոշ հաջողություններ` սեպարատիստներին «հանդարտացնելու» ուղղությամբ, մինչեւ որ ռուսական կայսրությունը, ով իրականում սանձազերծել էր այս պատերազմը, չխառնվեց, չբացեց իր խաղաթղթերը եւ չսկսեց խեղճացնել Կովկասում ժողովրդավարական կղզի համարվող սուվերեն Վրաստանին: Մոտավորապես այսպես: Դե, ռուսներից մինչեւ հիմա կիսահղի մնացած Ուկրաինան, Լեհաստանը եւ մերձբալթյան երկրները եւ նրանց այժմյան հայր ԱՄՆ-ն ու մյուս գերտերություններն էլ «փորձում են» կարգի հրավիրել ռուսական արջին:
Ժողովուրդ, ռուսական արջը ֆազը գցե՞լ է… Ասեմ, որ Թբիլիսիից արդեն իսկ այսօր ցերկվա ժամերին միջազգային կազմակերպությունների տարածաշրջանային գրասենյակի աշխատակազմերը ժամանում էին եւ այս պահին էլ ժամանում են Երեւան: Միայն մի քանի հոգու մենք ենք դիմավորել… Լավ չի…

Վրաստանի միակ խնդիրն այս պահին Թբիլիսիի պաշտպանությունն է

Այս պահի դրությամբ Վրաստանի հիմնական խնդիրը երկրի մայրաքաղաք Թբիլիսին պաշտպանելն է: Ինչպես հայտնում է AFP գործակալությունը, Վրաստանի իշխանությունները փորձում են իրենց ուժերը կենտրոնացնել մայրաքաղաքի պաշտպանությունը կազմակերպելու համար: Ըստ գործակալության տվյալների` այդ մասին վկայում է Վրաստանի կառավարության պաշտոնական հայտարարությունը:

osetia_warՎրացական կողմը հայտնում է, որ ռուսական զորքերը գրավել են Գորին (նկարում) և Սենակին: Նրանք հայտարարում են, որ Գորիում պարզապես չեն մնացել խաղաղ բնակիչներ, այստեղից հեռացել են նաև վրացական զորքերը: Չնայած այն փաստի, որ ռուսական զինված ուժերի հրամանատարությունը հերքում է Գորիի գրավումը` հայտարարելով, որ նրանք ընդամենը գրոհել քաղաքում գտնվող վրացական զորամիավորումը, որը հարձակումներ էր կատարում Հարավային Օսիայի վրա, արտասահմանյան լրատվամիջոցները պնդում են, որ Գորին գրավված է ռուսների կողմից: Մասնավորապես, այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը: Նշենք, որ Գորին գտնվում է Թբիլիսիից ընդամենը 76 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևմուտք:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Վրաստանի կառավարությունը շարունակում է ահազանգել` պահանջելով, որպեսզի միջազգային հանրությունը միջամտի և փրկի երկիրը կործանումից:

«Ռուսաստանը, դատելով իրավիճակից, ցանկանում է տապալել Վրաստանի դեմոկրատական ճանապարհով ընտրված իշխանությունները և օկուպացնել երկիրը», - ասված է կառավարության հայտարարության մեջ:

Թերթ.ամ
22:40 • 11.08.08
imageՑավով տեղակացա, որ այսօր Հարավային Օսեթիայում բռնկվել է պատերազմ Վրաստանի եւ Հվ. Օսեթիայի միջեւ… Միջամտել է նաեւ ռուսական զորքը… Աբխազիան էլ իր զորքերը մոտեցրել է Վրաստանի սահմանին…

Ահա թե ինչ են հաղորոդում աշխարհով մեկ… Բոլորը անհանգստացած են, բացի… հայ կոմպլիմենտար իշխանություններից: Հիշեցնենք նրանց. Վրաստանը Հայաստանի անմիջական հյուսիսային սահմանակից հարեւան պետությունն է: Հիշեցնենք. Վրաստանում ունենք հայաբնակ Ջավախք եւ հայկական մեծ համայնք: Հիշեցնենք. մենք եւս ունենք արտաքին գործերի նախարարություն՝ ի դեմս լեզվաբան նախարարի եւ դեմոկրատ փոխնախարարի: Հիշեցնենք, որ մենք էլ ենք պետություն, որը կարող է եւ պետք է արտահայտի իր կարծիքը եւ դիրքրորշումը:

image
Նախաբան

- Տղա ջան, որ դասարանում ես սովորում?
- Մեր դպրոցի 1-ին հարկի զուգարանի կողքի դասարանում:

Մաս առաջին. «մամ, սամալյոտի միս եմ ուզում...»

image Հարց ու պատասխամ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում.

Արամ Հարությունյան. «Եթե այդքան կարեւոր օպերացիայի էիք գնում՝ պիտի հասկանայիք, որ կարող են անկանխատեսելի, վատ հետեւանքներ լինել, ու, իմ կարծիքով, պիտի ապահովագրեիք ձեզ տեսագրությամբ»:

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ալեքսանդր Աֆյան. «Կարծում եմ, մեր օպերատիվ ծառայություններն իրենց հետ պետք է ունենային տեսագրող հարմարանքներ: Հիմա չեմ կարող ասել՝ ձայնագրվել, տեսագրվե՞լ է, թե՞ ոչ»:

Եզրակացություն. որոշ մարդկանց ուղեղում մի ծալք կա, դա էլ ֆուրաժկից է մնացել…
Կարծում եմ, որ մենք պարտավոր ենք առնվազն մեկ ագնամ վերջնական հայացք ձգել ՀՀ նախագահի 2008 թվականի «ընտրություններ» կոչվող ֆարսի վրա: Ի՞նչ տեղի ունեցավ նախընտրական ժամանակահատվածում, բուն ընտրության օրը եւ հետընտրական օրերին:

Նախընտրական քարոզչությունը որպես այդպիսին, բոլորդ էլ կարող եք պնդել, որ չիրականացավ: Հակառակը, եղավ այն, որ բոլոր թեկնածուները` 8 անձ, զբաղված էին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ տարվող հակաքարոզչությամբ: Կարող ենք վստահ աել, որ բոլոր թեկնածունը նպատակ էին դրել ոչ թե հաղթել ընտրություններում, այլ միայն սեւացնել եւ նսեմացնել հանրապետության առաջին նախագահին:

Ցավով պետք է արձանագրել, որ այդ քայլին գնացին ինչպես 1988 թվականի ազգային-ազատագրական պայքարի առաջնորդներից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը, այնպես էլ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը եւ Արթուր Բաղդասարյանը:

Սկսենք ՀՅԴ-ից:

Այս կուսակցության հետ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել էր դեռեւս 2007 թվականի սեպտեմբերին եւ պայմանավորվել էր, որ միմյանց վրա «ցեխ չեն շպրտի»: Սակայն ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը քարոզչույթան մեկնարկից անմիջապես հետո սկսեց քննադատել «նախկիններին» եւ «ցեխ շպրտել» նրանց վրա: Ընտրություններից հետո ՀՅԴ-ն, որը մինչ այդ խաղում էր «երրորդ ուժի» դեր եւ փորձում էր առանձնանալ հստակ ուրվագծված երկու բեւեռներից, չդիմացավ գայթակղությանը, եւ կրկին մաս կազմեց կոալիցիային:

Արթուր Բաղդասարյանի մասին ոչինչ չարժե ասել, քանի որ նրա դեմքը բացվեց փետրվարի 29-ին, երբ միացավ այն նույն իշխանության թեկնածունին, որին դեռ փետրվարի 3-ին մեղադրել էր իր դեմ մահափորձ կազմակերպելու դեմ: Սա նույն Բաղդասարյանն է, որի մասին հանրապետության առաջին նախագահը փետրվարի 16-ին նախընտրական քարոզչության հանրահավաքի նախավերջին օրը զգուշացրել էր, թե ով ձայն տա նրան, ապա ձայն է տալու Սերժ Սարգսյանին: Փետրվարի 17-ին Ա.Բաղդասարյանը այդ ամենը որակեց որպես «ամոթալի սուտ»: Եվ փետրվարի վերջին օրը բոլորը տեսան ստի պոչը:
Ազիան'-ի ավատարը (ՖԵԼԻԵՏՈՆ , կամ մենախոսություն մեկ դրամայով)



... հաճախ Ամատունու մեկնաբանություններում կնկատենք, խոսում է քո անձի` հարմարվողականության տեսակի մասին. ինչն ինքնին պախարակելի երևույթ չէ, այլ պարզապաես այլ տեսակ է:

Իսկ դու, ինչպես հաճախ անում են Աշոտյանը, Շարմազանովը, ՀՅԴ-ի որոշ ներկայացուցիչներ, շրջանցել ես իմ միտքը: Ու, ի վերջո, դու պետք է ընդունես, որ քո առաջարկած մեթոդները չաշխատող են, քանի որ դու դասվում ես հարմարվող մարդկանց շարքին: Դու խուսափում ես կոնկրետ դեպքերը քննարկելուց և մենու-աշոտյանական ոճով խուսափում խոսակցությունից:

...կարո՞ղ եք մի քիչ կոնկրետանալ: Ժամերով գրում եք թե ինչ չեք ուզում: Բայց համարյա չեք գրում, թե ինչ եք ուզում:

Էջ 2/2 •  <  1 2

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն... Շարունակեք ծանոթանալ Ձեր սահմանադրական իրավունքներին...

Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page