Որպես նախորդ թեմայում բարձրացված հարցի լրացում կամ հակադարձում, ինքս ինձ փորձում եմ դատել. այն, ինչ կատարվում է բոլորիս աչքի առջեւ եւ օրը ցերեկով, արդյո՞ք անտարբերություն է, թե՞ ելք չգտած մարդու հոգեվիճակ: Ավելի ճիշտ՝ իրո՞ք մենք բոլորս անտարբեր ենք, թե՞ հուսահատված եւ ընկճված: Չէ՞ որ անտարբերությունը խորը ընճման մեջ հայտված մարդուն բնորոշ նշաններից մեկն է միայն, ու եթե լավ տնտղենք, գուցե հայտնաբերենք այլ պատճառներ նույնպես: