F5-Բլոգ

Ցավում եմ, բայց ստիպված եմ տեղադրել այստեղ մեկ տեսահոլովակ, որը Կովկասյան-Հանգույց կայքի դիտարկումներն են:

Ցավում եմ, որ մեր խայտառակությունը ուրիշներն են մատնանշում, բայց միաժամանակ ուրախ եմ, որ ներկայացված գետնանցումներն /հիմնականում Խանջյան-Գնունի, Աբովյան-Կորյուն/ Երեւանի «ամենամաքուր» գետնանցումներն են:

Ուրախ եմ, որ նրանք չեն եղել 3-րդ մասի մի քանի անցումներում /Յոնջալախ, 3-րդ մասի շուկայի դիմացի/ կամ ասենք Համալիրի դիմացի ... քանի որ վիդեո-ռոլիկով դեռեւս հնարավոր չէ փոխանցել այն հոտը, որն տիրում է այնտեղ.
Ուղղակիորեն այս կադրերն ոչ մի կապ չունեն Մոսկվայի մետրոյի ահաբեկչությունների հետ, բայց եթե մի պահ մտածենք, ապա ... ամեն ինչ օրինաչափ է դառնում.

Արդեն մի քանի օր է մենք ընկերներով վիճում ենք, որ քաղաքն է ավելի կոռումպացված, որտեղ է ավելի անվտանգ ապրել եվ աշխատել- Մոսկվայում, թե Երեւանում. Փողն ամեն տեղ է մարդկանց շփացրել, եվ ինչպես մենք արդեն չենք զարմանում, որ Նոր Ձորաբերդի տնօրենի որդիները կարող եվ «վրավատ» անել ոստիկանության աշխատակիցներին /կարելի է միայն ենթադրել, թե էդ ինչ պտի արած լինեին, որ նրանց բերման են ենթարդկել /, ապա նույն թողտվությունն էլ տիրում է Մոսկվայի առօրյա կյանքում. Արդեն ոչ ոք չի զարմանում, որ ոստիկանը կարող է գնել Toyota Land Cruiser, կամ երբ մոտակա շուկայի տեր կարող է հանդիսանալ տեղի ոստիկանության բաժանմունքի շեֆն.
Ահաբեկչությունը դա փորձություն է հասարակության համար, եվ ամեն մի հասարակություն չէ, որ հանձնում է այս տեստ վստահորեն. Քաղաքական օպոնենտները փրփուրը բերաններին հերթով մեղադրում են Պուտինյան ռեժիմը, «Գրանտով սնվողներին», որոնք պահը չեն կորցնում նավակն ճոճելու, կամ էլ արտերկրի հատուկ ծառայություններին. Մարդիկ ավելի կենցաղային մակարդակի վրա են իրենց հարցերը լուծում՝

Էջ 2/2 •  <  1 2

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն... Շարունակեք ծանոթանալ Ձեր սահմանադրական իրավունքներին...

Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page