F5-Բլոգ

Ինչպիսի մեծ խաղեր ու ինչպիսի տխուր վերջաբան: Ոչ հասկացանք՝ ինչու սկսեց, առավել եւս չհասկացանք, թե ինչու իր ծոմապահությունը «հաղթանակով» ավարտեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ո՞ւմ եւ ի՞նչ ապացուցեց: Ո՛չ իր մարմնին (հակառակը՝ մարմինը նրան ստիպեց, որ թարգի նման օյինբազությունները) կարողացավ մի բան ապացուցի, ոչ էլ ոչ մեկին: Իսկական կապիկություն էր: Հակված չեմ վիրավորելու պարոն Րաֆիին, բայց իր արածը ավելի էր, քան կապիկությունը:

...Հովհաննիսյանը նշեց, որ վաղը լրանում է իր դստեր՝ Շուշիի ծննդյան 18-ամյակը. «Նրան շնորհավորելու համար ես հաշիվ եմ տալու նաեւ իմ ընտանիքի առաջ»։

Կներեք, որ վերեւում ասի՝ «կապիկություն»: Եթե սա կապիկություն չէ, ուրեմն առնվազն մանկամտություն է: Նո՜ր հիշեց, որ դստեր ծնուննդն է, այ քեզ ուրախ տոն… Չգիտեր մի 2 շաբաթ առաջ…

image
Ոգեւորված էի սպասում խաղին, որը կոտրվեց առաջին 15 րոպեներից հետո, ու էլի վերականգնվեց խաղավարտից մի 10-15 րոպե առաջ:

Մի պահ նույնիսկ հիմար վիճակի մեջ էինք, երբ ռուսները վրա-վրա անկյունայիններ էին խաղարկում մեր դարպասի մոտ:

Ամեն դեպքում. անկապ խաղ էր, որակից զուրկ: Լավ էր, գոնե 1 միավոր ստացանք:

ԱԺ-ում Հանրապետական խմբակցության պատգամավորները քվեարկում են իրենց բացակա գործընկերների փոխարեն: Ձախից քվեարկողը՝ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն է:

Դիտեք եւ խնդացեք…

15-ից ցածր երեխաներին խորհուրդ չի տրվում դիտել հետեւյալ տեսահոլովակը

Պատկերացումից թույլերին նույնպես
Երկուշաբթի Սյունիքի մարզպետ, ՀՀԿ մարզային կազմակերպության նախագահ Սուրիկ Խաչատրյանը մարզպետարանում Կապանի տարածաշրջանի 51 պատանիների եւ աղջիկների հանձնեց ՀՀԿ անդամատոմսեր:

Հարց մարզպետարանը ինչով է տարբերվում ՀՀԿ շտաբից
Հեռուստատեսության բարոյազրկման ամենավերջին դրսեւորումը «Ճիշտ, թե սուտ» հեռուստաշոուն է

Հայկական հեռուստատեսության վիճակն «անհույս» են ախտորոշում ոչ միայն ամեն ինչին «սև ակնոցով» նայող ընդդիմությունն ու ամեն ինչից դժգոհ փնթփնթանները, այլև իշխանությանը ամեն առիթով ու անառիթ սեր խոստովանողները: Այն, ինչ այսօր կատարվում է հեռուստատեսությունում, կարելի է բնութագրել մի կերպ` բարոյական, հոգեբանական և մշակութային դիվերսիա հայ ազգի դեմ: Եվ զարմանալի է, թե ինչո՞ւ Թուրքիայի կառավարությունը շքանշաններով չի պարգևատրում հայ հեռուստագործիչներին: 
ombudsmanԶզվում եմ ապաշնորհ ու երկչոտ կարիերիստներից: Ավելի շատ զզվում եմ իբր թե արդարամիտ ու թափանցիկ UN-ականներից, ովքեր կարող են պաշտոնական վերելք ապահովել մեկի համար, ով մինչ այդ «փայլել» է իր հանձնվողականությամբ, անվճռականությամբ եւ իր պաշտոնական առաքելության տապալմամբ: Մարդ, ով իր հայրենի երկրում չդիմացավ իշխանական ճնշումներին, էդ ո՞նց է դիմանալու միջինասիական վարքերին, բարքերին, փողերին ու բռնակալությանը: Լավ, բա գործի ընդունելուց առաջ մի հատ չեն նայել, թե իր երկրում որպես մարդու իրավունքների պաշտպան, նախագահի իրավունքները եւ իր մորթին պաշտպանելուց բացի ուրիշ էլ ինչ է պաշտպանել:

Ո՜նց եմ զզվում անդեմ դեմքերից…
imageԱյսօրվա «Առավոտ» օրաթերթի վերջին էջին մի մեծածավալ հայտարարություն-գովազդ տեսա: Որպեսզի այնպես չստացվի, որ մի հատ էլ ես եմ նույն ծառայությունը այս բլոգի էջերից գովազդում, բերեմ ընդամենը մի փոքր մեջբերում:

...Կարող եք դիմել վարքային, տագնապային… խանգարումների, ֆոբիաների, նեւրոզների եւ տարբեր կախվածությունների դեպքում: Առաջարկվում է նաեւ...... Փորձառու խորհրդատուները, ովքեր աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետների սուպերվիզիայի ներքո, նախնական զրույցից հետո կառաջարկեն ձեզ…

Ու ամենավերջում՝

Առաջին կոնսուլտացիան՝ անվճար

Նաեւ՝ մի քանի հեռախոսահամարներ՝ լրացուցիչ տեղեկությունների եւ գրանցման համար…

ԶԶՎՈւՄ ԵՄ նման անդեմ եւ ենթակա չունեցող հայտարարություներից…
Փորձեմ առանց նախաբանների ներկայացնել նամակը, որը ես ստացա այսօր արտերկրից.

Hi

We have stayed at Dili Villa Hotel recently in Dilijan, from 10 of Jan till the 12th, where we had very poor hotel service and food poisening as well.
The Hotel had a bad smell and the entire atmosphre is not healthy.

I had only one meal at that small hostel, and after few hours had a very bad fealing including vomiting.

Once I was back to my home country I was obliged to visit a doctor, where he advised me some antibiotics to clean my stomach !

Էջ 2/62 •  <  1 2 3 4 >  Վերջինը »

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն... Շարունակեք ծանոթանալ Ձեր սահմանադրական իրավունքներին...

Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page