F5-Բլոգ

  

Մեզ հասած տվյալների համաձայն այսօր օրվա 2-րդ կեսին Վիեննային օդանավակայանում ձերբակալվել է այս բլոգի ԱԴՄԻՆ Ա.Ա.-ն /հետագայում Ա.Ա./.

Անձական հեռախոսաձրույցի ժամանակ՝ ավստրիական ավիաուղղիների ներկայացուցիչ Ա. Վարդանյանը հաստատեց այս փաստը, բայց հրաժարվեց որեւէ մեկնաբանություն անել ձերբակալման բուն պատճառների մասին.

Տվյալները բավականին իրարամերժ են՝
Օդանավի ուղղեկցորդու Բ. Միկոտա-յի խոսքերով /էթնիկ ճապոնացի/ Vienna International Aeroport-ի գրանցման բաժնի տարածքում Ա.Ա.-ին են մոտեցել 3 անհայտ անձիք, մի քանի բառ փոխանակելուց հետո արդեն 4-ով հեռացել են /ուղղեկցորդու խոսքերով նրանք 3-ն էլ խոսում էին Ղարաբաղյան ակցենտով/:

Նույն չվերթի ուղեվոր Ա. Մարտիրոսյանի խոսքերով Ա.Ա-ն նույն անհայտ անձանց հետո խոսալուց հետո, ինքն է հեռացել St. Stephen’s Cathedral-ի ուղղությամբ:

Տվյալներ կան, որ Ա.Ա.ին ձերբակալվել է Austria Police Department-ի հրամանով հայտնի Josef Fritzl-ի գործի առնչությամբ.

Ամեն դեպքում փաստերը իրարամերժ են, իսկ պաշտոնական աղբյուրները դեռեւս լռում են. Ընտանիքի անդամների խոսքերով, Ա.Ա.-ն Իսպանիայում հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, որն էլ հենց կարող էր պատճառ հանդիսանալ նման առեղծվածային ձերբակալման.

Նշեմ, որ Ա.Ա.-ն ամուսնացած է, եվ ունի 2 երեխա. 

Ստացել եմ էլ-փոստով ու կարծում եմ, որ գաղափարը էդքան էլ վատը չի: Ու այն տեղադրելով այս բլոգում հաստատ համոզված եմ, որ այն բավականին բուռն արձագանք է ստանալու:

Ասե’ք ոչ Սիրուշոյին…

Եվրատեսիլը առաջիկայում լավագույն միջոցն է հայկական “աստղերին” ապացուցելու համար այն պարզ իրողությունը, որ նրանց իրական տերը հայ ժողովուրդն է, այլ ոչ թե մի քանի իշխանավոր, որոնց նրանք սպասարկում էին թե’ մինչև ընտրություններն ու դրա ընթացքում և թե’, համոզված կարելի է ասել, մարտիմեկյան իրադարձություններից հետո: “Պատասխանատու” աստղերը պետք է լավ իմանան, որ եթե Սփյուռքը հանկարծ մի օր ցանկանա այլևս չգնել նրանց շրջագայությունների համերգների տոմսերը, ապա նրանք ստիպված կլինեն երգել միայն Տավուշի կամ Արարատի հեռավոր գյուղերում: Ուստի կոչ ենք անում Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցներին չքվեարկել Սիրուշոյի օգտին մայիսի 20-24 Բելգրադում կայանալիք Եվրատեսիլի մրցույթի ընթացքում` դրանով իսկ աջակցելով այդ ոլորտի առողջացմանը և համերաշխություն հայտնելով անօրենությունների դեմ պայքարող Հայաստանի Ձեր հայրենակիցների մեծամասնությանը: Չէ որ այդ նույն “աստղերն” իրենց “լուման” ունեն այսօրվա իշխանության ձևավորման գործում: Ձեր ՈՉ-ն իսկական պատասխան կլինի ապօրինություններ գործող Հայաստանի իշխանություններին և նրանց սպասարկող “աստղերին”, քանի որ վստահ կարելի է ասել, որ Հայաստանի համար այս բախտորոշ փուլում Սիրուշոյի փոքր ինչ հաջողությունն իշխանությունները կշահարկեն` երկրում տիրող խայտառակ իրավիճակից բոլորի ուշադրությունը շեղելու համար:

Քննարկումների և Ձեզ հուզող հարցերի պատասխանները գտնելու համար կարող եք այցելել` arabyanboycottinitiative.wordpress.com

Հարգելի բարեկամներ,

Նախորդ երկու հոդվածներով մենք փորձեցինք խորհել ու մտածել, մտորել եւ գտնել այն գաղտնիքները, որոնց լուծմամբ մեզ կհաջողվեր ստեղծել քաղաքացիական հասարակություն (ՔՀ): Սակայն, ինչպես եւ նշել էինք, ՔՀ ստեղծելու համար անհրաժեշտ է հեռուստատեսային քարոզչություն: Սակայն ամենահեռու գյուղի բնակիչն անգամ տեղյակ է, թե ինչ վիճակում է գտնվում մեր հեռուստատեսությունը: Այն է. Միաբեւեռ, միակողմանի, երբեմն անցնելով կոռեկտության եւ պարկեշտության բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի սահմանները: Հեռուստատեսությունը ղեկավարվում է իշխանությունների կողմից, իսկ որ Հեռուստաընկերությունը համարձակվում է այլախոհության նշաններ ցույց տալ` խոսել ճիշտ եւ արդար դատել, անմիջապես ենթարկվում է ռեպրեսիաների եւ ճնշումների: Ամենից վառ օրինակը կարելի է համարել Գյումրիի «ԳԱԼԱ »ՀԸԿ-ը, որը դիմադրեց, պայքարեց եւ հասավ հաջողության:

Ինչպես նշվել էր նախկինում, ՔՀ ստեղծելու համար անհրաժեշտ է պետական հովանավորչություն, պետական օգնություն: Սակայն, մեր պայմաններում պետությունը կանգնած է հակառակ կողմում: Շրջված, իր քաղաքացուն թիկունքով է կանգնած: Այնպես որ, ՔՀ ստեղծելը շատ բարդ է, քանի որ պետությունը կարծես ոչ միայն չի ցանկանում ՔՀ ստեղծել, այլեւ ամեն ինչ անում է ժողովրդին ոչխարացած եւ բթացած պահելու համար: Տպավորություն է ստեղծվում, որ պետությանը ձեռնտու է ոչ թե զարգացած բնակչություն, այլ մի զանգված, որին իշխելը եւ հարստահարելը կդիտվեր որպես բնության օրենք: Ուստի ՔՀ-ի թեման ոչ թե արժե փակել, այլ, ընդհակառակը, դա այժմեական է. ՔՀ-ի ստեղծումը, կարելի է ասել, դարձել է նաեւ պատմական անհրաժեշտություն:

Կցանկանամ խոսել եւ խորհել, մի՞թե մենք` որպես ազգ, այսքան վատն ենք, որ մեզ հետ հաշվի չեն նստում: Որ մեզ կոտորում են, ոչնչացնում, նվաստացնում եւ ստորացնում, բայց մենք էլի գնում ենք նրա` նվաստացնողի, հարստահարողի եւ ստորացնողի մոտ: Մենք սիրում ենք մեզ հարստահարողին, մեզ վիրավորողին, մեզ սպանողին եւ մեզ կեղեքողին: Այդ ամենը գալիս է նրանից, որ մենք չենք ազատվել զոհի բարդույթից: Որ մենք, դեռ ապրում ենք ոչ թե իրական կյանքում` հայրենիքում, այլ ապրում ենք պատմական, վիրտուալ մի աշխարհում: Վանոն գրել էր, որ անհրաժեշտ է ազատվել պատմական հայրենիքի բարդույթից: Մի՞թե չենք հասկանում, որ անհրաժեշտ է իրական հայրենիքը շենացնել, կառուցել, հզորացնել եւ նոր ձեռնմուխ լինել պատմական հայրենիքի ազատագրմանը: Մենք, որ չունենք ոչ մի ուժ, այժմ բարձրացել ենք եւ գոռում ենք.

Հասնինք Սասուն,
Մտնինք Վան,
Մուշ, Ալաշկերտ, Արդահան: 

Որպես նախորդ թեմայի տրամաբանական շարունակություն, առաջարկում եմ նախ լիարժեքորեն պատկերացնել, թե ի՞նչ է նշանակում քաղաքացիական հասարակություն: Այսքան ձգտում ենք մեր հանրապետությունում ունենալ նման հասարակություն, ուրեմն եկեք մեկ անգամ եւս վերհիշենք վերջինիս բնորոշումները եւ չափորոշիչները:

Ասեմ, որ ինքս սոցիոլոգ կամ քաղաքագետ չեմ, ուստի եւ հղումներ եմ արել տարբեր էլեկտրոնային աղբյուրների:

Սկսենք նույն Վիքիպեդիայից, որտեղ գրված է (իմ իսկ թարգմանությամբ).

Քաղաքացիական հասարակությունը կազմված է կամավոր քաղաքացիական ու հասարակական կազմակերպությունների եւ կառուցվածքների միասնությունից, որոնք ձեւավորում են հանրության գործունեության հիմքը՝ ի հակադրություն որեւէ պետության ուժային կառույցների (անկախ այդ պետության քաղաքական համակարգից) եւ առեւտրային կառուցվածքների:

Գոյություն ունեն քաղաքացիական հասարակության բազմաթիվ սահմանումներ, որոնցից մի քանիսը կներկայացնեմ ստորեւ:

Հայաստանում մարդկանց մեծամասնությունը ապրում է ախպերության օրենքներով. մեր ախպերներին չնեղացնենք՝ մնացածի հերն էլ անիծած:Մի անօրինական բան տեսնելիս ոստիկան կանչենք՝ մարդ ծախող ենք: Մեր ունեցած խնդիրները բարձրաձայնենք՝ խայտառակչի ենք: Էս մարդը կարողացել է հասնել մաքսայինի պետի պաշտոնին՝ հալալ է իրեն, կարո՞ղ ես՝ դու էլ դարձիր: Սույն օրենքները չգրված են, սակայն տասնամյակներով, միգուցե հարյուրամյակներով նստած են մեր արյան մեջ, ու վստահորեն պիտի փոխանցվեն մեր սերունդներին: Քանի որ այդպես հասարակությունը մեզ նորմալ կընդունի: Իսկ ինչիսի՞ն է հայաստանյան հասարակությունը, և ու՞մ է նա իր այդ ձևով ձեռնտու:

Մեծ հաշվով Հայաստանում հասարակությունը լրիվ ձևավորված չէ: Հենց այդ երևույթը նկարագրող բառը ինքնին ինձ որպես հայ մարդու ասում է, որ մեր մեջ общество, society, Gesellschaft, չկա: Օտարալեզու այս բառերի հիմքում ցանկացած գրագետ մարդ գտնում է «ընդհանրության»՝ սոցիումի գաղափարը, իսկ մեզ մոտ, չգիտես ինչու, հասարակ՝ ոչինչ չասող մի ածական: Չխորանամ, սակայն, ծագումնաբանության մեջ. դա թեման հեռու չի տանի: Դա միայն սկիզբն է:

Այս նամակը ստացել եմ այսօր, որը եւ ցանկանում եմ ներկայացնել Ձեր ուշադրությանը:

Ի՞նչ կը նշանակէ Հայ ըլլալ

1. Երկրի մը մէջ ծնիլ, ուրիշ երկիր մը ապրիլ, տարբեր երկրի մը մէջ մեռնիլ և չորրորդ տեղ մը թաղուիլ:
2. Բազմաթիւ լեզուներ խօսիլ, սակայն ոեւէ մէկ կատարեալ չգիտնալ, մանաւանդ հայերէնը:
3. Անաստուած ըլլալու իսկ պարագային, եկեղեցի յաճախել, կրօնական արարողութեանց հետեւիլ բան մը չհասկնալով:
4. Եկեղեցիի մը թաղական ըլլալ, առանց անոր օրէնքները ճանչնալու:
5. Խոնարհ ըլլալ օտարներու հանդէպ և գոռոզ՝ իր ազգակիցներուն:
6. Ապրիլ օտար երկրի մը մէջ հայրենիքի կարօտովև հայրենիքի մէջ՝ օտար երկիրներ երազելով:
7. Ողբալ հայերէն լեզուին նահանջին, բայց տան մէջ օտար լեզուով խօսիլ:
8. Ընկերային դիրքը բարձրանալուն զուգահեռ հայութիւնը մոռնալ, զայն յիշել միայն երբ ծերութեան դուռը հասնի:
9. Ունենալ արեւելահայերէն և արեւմտահայերէն, երկու ուղղագրութեամբ:
10. Օտար լեզուով խօսիլ, հայերէն աղօթել, թրգերէն երգել և հայհոյել: 

Այս անստորագիր ասացուածքները քաղած եմ տարիներ. առաջ. ուզեցի զանոնք թերթին յանձնել նկատելով անոնց այժմէականութիւնը, անշուշտ միշտ յարգելով բացառութիւնները:

Ատրինէ Գաբրիէլեան

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

Մենք շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել Ռազմավարական հետազոտությունների մոսկովյան կենտրոնի «Հայաստանի նախագահական ընտրությունները՝ ներքաղաքական եւ ընտրական գործընթացների վրա նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի ազդեցության տեսանկյունից» վերլուծական զեկույցի հիմնական դրույթները։

Մոսկովյան վերլուծաբանների համոզմամբ, Հայաստանում փետրվարի 20-ից մինչեւ մարտի 2-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները եւ դրանց արդյունքները միանգամայն ակնբախ ցույց տվեցին. Տեր-Պետրոսյանն իր առջեւ դրել էր առավել քան կոնկրետ խնդիր. թուլացնել Հայաստանի պետականությունն ու դիրքերը արտաքին քաղաքական ասպարեզում։ Եւ խոսքը վերաբերում է նախեւառաջ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։

Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ, Հայաստանի համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը տեղի է ունենում չափազանց բարդ իրադրության պայմաններում։ Ընդ որում, բարդու թյունը ոչ միայն իրավիճակային է, այլեւ իմացաբանական, քանի որ հասա րակությունը կանգնած է վերջին շրջանի բուռն իրադարձությունների ընկալ ման եւ վերաիմաստավորման անհրաժեշտության առջեւ։ Կուտակված անթիվ հարցերի պատասխանը հնարավոր է տալ միայն իրադարձու թյուն ների խոր եւ համակողմանի վերլուծությունից հետո։ Այդ խնդիրը, սակայն, թողնելով ապագային, սույն ելույթում ես կբավարարվեմ անդրադառնալով ընդամենը մի քանի հրատապ թեմաների։

Երեկվա «Առավոտը» մեր կոալիցիոն գործընկերներին բնութագրող հետաքրքիր հիշեցումներ է ներկայացրել:

Ուրեմն, տեսեք, թե ինչ է ստացվում. այսօր (ինչպես մի քանի տարի առաջ էր) ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը, իսկ այսօր նաեւ՝ բարգավաճը դարձել են գործընկերներ: Մեկմեկու ձեռք են սեղմել, 40-օրյա տեւողության «քֆուր» են կերել, որ իրար ոտք չեն տրորի, ու տոգորվել են մեր հանրապետության ծաղկեցման միայն գովասանքի արժանի առաքելությամբ:

Իսկ ահա «Առավոտը» հիշեցնում է, թե այսօրվա դաշնակիցները ինչ կարծիք ունեին մեկմեկու հանդեպ ընդամենը մի քանի ամիս առաջ:

Եկեք մենք էլ հիշենք. սա մեզ գոնե կօգնի եւս մեկ անգամ համոզվելու, թե ովքեր են տոգորվել մեր ու մեր երեխաների ապագայի կառուցման հայրենանվեր գործով:

Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը տեղի կունենա ս.թ. մայիսի 2-ին, ժամը 12-ին, Կառավարության նիստերի դահլիճում:

Այս կոնգրեսի ժամանակ, Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբի անդամ Մանուշակ Պետրոսյանի փոխանցմամբ, ամփոփվելու են Համաժողովրդական շարժման կենտրոնի գործունեությունը՝ ՀՀ նախագահի ընտրություններից առաջ եւ հետո, մարտի 1-ի իրադարձություններն ու նրա թողած հետեւանքները: Կոնգրեսի ժամանակ նաեւ այս ամենին կտրվի քաղաքական գնահատականներ: Ներկա կլինեն 20-ից ավելի քաղաքական կուսակցություններ եւ մոտ այդքան էլ ՀԿ-եր, որոնց կազմը՝ ըստ Պետրոսյանի՝ դեկտեմբերին կայացած առաջին կոնգրեսի համեմատությամբ ոչ թե նվազել է, այլ ընդհակառակը՝ ընդլայնվել:

Իսկ թե ինչպես պատահեց, որ ՀՀ իշխանությունները թույլ տվեցին այս նախաձեռնությունը, ընթերցեք Ա1+ի այս էջում:

Էջ 1/22 •  1 2 3 >  Վերջինը »

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը




ՀՀ Սահմանադրություն

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:
Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:
Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։
Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության առկայությունը եւ գործունեությունը։

Ընտրել
էջի ձեւավորումը