Ազիան'-ի ավատարը Նիդերլանդներ  են ժամանել Ճապոնիայի կարատեի ասոցիացիայի  Հայաստանի կարատեի (JKA) ազգային հավաքականի մարզիկները (JKA ARMENIA): Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի օդանավակայանում նրանց   դիմավորել, այնուհետև հյուրանոց են ուղեկցել Մաստրիխտ քաղաքի   «Անի» հայ համայնքի անդամներն ու ատենապետ Լևոն Սարգիսը:

Մեր հավաքականի 4 անդամները ՝   Արթուր Ավետիսյանը, Արթուր Բայրամյանը, Արտյոմ Վանեսյանը և Սահակ Ազատյանը  Ապրիլի 1-ին Սիտարդ քաղաքի «Fitland XL» մարզահարթակում մասնակցելու են  JKA կարատեի Եվրոպայի 2017թվականի գավաթի առաջնությանը: Մասնակցության համար հայտեր են ներկայացրել Եվրոպայի ուժեղագույն 23 երկրների թիմեր: Հայաստանի պատվիրակությունը (ֆեդերացիայի նախագահ Սևակ Հակոբյան, մարզիչ Ռաֆայել Մկրտչյան)լավ արդյունք ունենալու համար վճռական ու մարտական են տրամադրված, մանավանդ, որ այստեղ առկա են լինելու մեր հայրենակիցների  բարոյական աջակցություն ու օժանդակությունը:

image

image