Ողջույն բոլորիդ.
Երեւի հիշում եք, որ մի քանի ամիս առաջ նշել էի, որ մեր թիմն աշխատում է հայկական ինտերնետային նոր կայքի վրա, որը սիրով ցանկանում եմ ԱՌԱՋԻՆԸ ներկայացնել Ձեզ: Իհարկե, այն դեռ որոշ շտկումների տեղ ունի (որի համար նաեւ հայեցում եմ Ձեր օգնությունը):
Խոսքն e-armenians.cоm-ի մասին է: Այն բնավ էլ «ադնակլասնիկի» պատճենը կամ կրկնօրինակը չէ, որում կհամոզվեք ինքներիդ: Մասնավորապես.
• e-armenians.cоm -ը ուղղված չէ հատկապես համադասարանցի գտնելուն: Այն ուղղված է հայկական ինտերնետային համայնքի ձեւավորմանը եւ, ինչու չէ, նոր ծանոթություններին օժանդակելուն, ինչպես նաեւ նախկին ընկերներին գտնելուն:
• e-armenians.cоm -ը եռալեզու է (առայժմ!):
• e-armenians.cоm -ը օժտված է որոշ հնարավորություններով, որը ես չեմ հանդիպել «ադնակլասնիկի»-ում
Նախատեսվում է նաեւ մոտակա ամիսներին մեր կայքը դարձնել հնարավորինս թերություններից զերծ ու հարստացնել այլ հնարավորություններով:
Բոլորիդ կարծիքին կծանոթանամ մեծագույն լրջությամբ:
Կանխավ շնորհակալ եմ:
Հ.Գ. նախապես շնորհակալություն Jojoba-ին՝ տեխնիկական աջակցության եւ մեր թիմի անդամներին՝ իմ պատճառով անքնություն ձեռք բերելու համար:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Դե լավ ա էլի, իրենց գործը…
- BlogerJojoba, կարեւորը հպարտորեն հայտարարցին, թե չէ…
- F5-admincheck both links :=)
…
- Jojobaխորհուրդ կտամ Հասմիկ Պետրոսյանին իր աշխատակիցների…
- JojobaՀասմիկ Պետրոսյան - էդ ազջկա անունը…
- Jojoba
0 մեկնաբանություն
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)