03 10
 
Նիդերլանդներում սեպտեմբերի 13-ից 22-ը տեղի է ունեցել   «Սովորել ողջ կյանքի համար» կրթական և ուսումնական ամենամյա համապետական փառատոն, որը կազմակերպվել էր երկրի գրադարանների, դպրոցների, ուսումնական կենտրոնների (համալսարանների) և շահագրգիռ այլ հաստատությունների համատեղ ուժերով:ՅՈՒՆԷՍԿՕ-ի հովանու ներքո անցկացվող ուսումնական  անչափ  կարևոր այս ծրագրերը  խրախուսվում են մի շարք տեղական և եվրոպական կրթական և ինֆորմացիոն կառույցների կողմից: Դրանց թվում են’ Նիդերլանդների կրթության մշտական հանձնաժողովը, Կրթության և ուսման եվրոպական նորարարական ցանցը (EBSN), Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիան (EAEA), Կրթության և կադրերի պատրաստման համաեվրոպական ցանցը, Եվրոպական քաղաքացիական հասարակության «Սովորել ողջ կյանքի համար» ուսումնական հարթակը : 
Նիդերլանդների կրթության հարցերով զբաղվող հատուկ հանձնաժողովը տարբեր  անվանակարգերում փառատոնին առաջադրել էր  տարվա լավագույն   ՈՒսման վարպետների թեկնածությունները: Հատկանշական է, որ այդ կոչմանը կարող էին արժանանալ նրանք, ովքեր իրենց գործում  պրոֆեսիոնալներ ու լավ մասնագետներ լինելուց  զատ , ջանք ու եռանդ չեն խնայել ուրիշներին էլ սովորեցնելու, օգնելու առաջացած խնդիրները լուծելուն, խոչընդոտները հաղթահարելուն:Նրանք   իրենք  էլ  նախանձախնդրորեն շարունակում են   սովորել ու սովորեցնել կյանքի  նորարարություններն ու հմտությունները ‘ այն կյանքի կոչել, հասանելի դարձնելով ամենքին:
ԵՎ ահա բավական ուրախալի էր լուրը Նայմեխեն  քաղաքից, որտեղ տեղի է ունեցել հիշյալ միջոցառման բացման պաշտոնական արարողությունը:
 Նիդերլանդների Թագավորության 2013 թվականի ներկայացված հինգ լավագույն ՈՒսման վարպետներից մեկը ճանաչվել  է մեր հայրենակիցը ‘ Եվրոմիության երկրներում «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի ներկայացուցիչ՝, դոկտոր, պրոֆեսոր Մարտուն Էլբակյանը: Փառատոնի  52 էջանոց  հուշագրքույկի  երկու էջ ներկայացնում է  է պրոֆեսոր Էլբակյանի կենսագրության,նրա անցած ուղղու և ներկա աշխատանքային գործունեության ու փորձի  մասին:
Նիդերլանդների  Թագավորությունից  Եվրախորհրդարանի պատգամավոր,   ծրագրի նախագահ Վիմ վան դը Քամպը պատվավոր կոչումների հավաստագրեր ու ծաղկեփնջեր   հանձնեց   ՈՒսման վարպետ  ճանաչված   հինգ  ընտրյալներին , այդ թվում Նիդերլանդների Թագավորության «ՈՒրարտու» հայ-նիդերլանդական բարեկամության ընկերության նախագահ՝ դոկտոր, պրոֆեսոր Մարտուն Էլբակյանին:
Օրերս Հերթոգենբոս քաղաքի կենտրոնական գրադարանում անցկացված կրթական հարցերին նվիրված միջոցառման  ժամանակ  Հերթոգենբոսի քաղաքային վարչության անդամ Հաուբ վան Օլդենը նույնպես շնորհավորել և դրվարտանքի խոսքեր է ուղղել Մարտուն Էլբակյանին’  Նիդերլանդների Թագավորության տարվա  ՈՒսման վարպետներից մեկը ճանաչվելու համար, նշելով,   որ   նման երևույթը պատվաբեր է Հերթոգենբոս քաղաքի համար:
ORER.EU
« Նիդերլանդական Օրագիր»
Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:
 
            
          
1 մեկնաբանություն
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)