
              8 май, 2016 в 16:20  
 
 Մայիսի 15-ի կիրակի օրը, Մաստրիխտի «Անի» հայ համայնքն ու «Սուրբ Կարապետ» եկեղեցու ծխական խորհուրդը բոլորին հրավիրում են մասնակցելու ֆուտբոլի մրցաշարին, հայկական հուշարձանի բացմանն ու երեկոյան տեղի ունեցող համերգին:  
  Այնպես է ստացվել, որ Մայիսի 15-ին Նիդերլանդների հայաշատ Մաստրիխտ քաղաքում միառժամանակ տեղի են ունենալու մի քանի հետաքրքիր միջոցառումներ, այդ մասին Նիդերլանդական Օրագրին հայտնել է «Անի» հայկական կազմակերպության 
 ղեկավար,«Սուրբ Կարապետ» հայկական եկեղեցու ատենապետ Լևոն Սարգիսը: 
 Առաջին միջոցառման մեկնարկը մաստրիխտի Geusselt park մարզադաշտում է, որտեղ առավոտյան ժամը 10-ին տեղի է ունենալու Եվրոպայի Համահայկական Ֆուտպոլի մրցաշարը: Առաջնությանը մասնակցելու են Եվրոպական երկրներից ժամանած տասնչորս թիմեր: Մինչ խմբերը միմյանց միջև կծավալեն համառ պայքար’ երեկոյան ի հայտ բերելու մարզապայքարի մրցանակակիրներին , տեղի կունենա հայկական կյանքի մեկ այլ հիշարժան ու եզակի իրադարձություն: 
 Մաստրիխտ քաղաքի բնակիչները առավոտյան 11.30-ին , քաղաքի կենտրոնում, հայազգի Սուրբ Սերվատիուս եկեղեցուն կից՝ ականատեսը կլինեն տեղի «Ս. Կարապետ» եկեղեցու եւ «Անի» Հայ Համայնքի կողմից Մաստրիխտ քաղաքին նվիրված Խաչքար-հուշարձանի բացման արարողությանը:  Տեղի կունենա հուշարձանի օրհնության եւ օծման արարողությունները: Այս միջոցառամանը մասնակցելու են Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպանը, հոգևորական դասի, Լինբուրգի մարզային և Մաստրիխտի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, բազմաթիվ հյուրեր: 
 Երեկոյան արդեն հայկական համերգային սրահում տեղի կունենա Եվրոպայի Համահայկական Ֆուտպոլային խաղերի մրցանակաբաշխության արարողությունը, որտեղ հաղթող թիմերին հանձնվելու են մրցանակները: 
 Երեկոն եզրափակվելու է Վրեժ Սահակյանի հայկական երգերի կատարումներով: