
Այսօր տեղեկացա, որ Ղարաբաղ Տելեկոմից օգտվողները, ովքեր Ղարաբաղ-Հայաստան զանգերի վրա էին նստած (դե պետք չէ երկար-բարակ մտածել, գլխի ընկնելու համար, թե ովքեր էին զանգահարողները՝ զինծառայողներ <--> նրանց ծնողներ) այլեւս աշխատելու են ռոումինգ-ցանցով: Ասել կուզեմ, եթե զանգում ես Ղարաբաղ՝ զինծառայող տղայիդ, անկախ քո խոսակցության համար քո հեռախոսի րոպեավճարից, ղարաբաղը պաշտպանող ձեր տղայի հաշվից պակասելու է 10 դրամ՝ մեկ րոպեի համար: Սա սկսվել է մարտի մեկից: 
 Հետաքրքիր է, հիմա ո՞նց ենք ապացուցելու, որ Ղարաբաղը մերն է, եթե ռոումինգ է գործում մեր ու էլի մեր տարածքների միջեւ: Ու նույն օպերատորի կողմից է դա արվում: 
 Ո՞վ կարող է պարզաբանել նման աբսուրդը: Ես կփորձեմ: 
 Քանի՞ զինծառայող կա Ղարաբաղում: Բազմապատկեք օրեկան խոսակցությունների րոպեներով: Հետո էլ բազմապատկեք տաս դրամով: 
 Ահա՛ եւ Ձեզ մեծն բարերարի բիզնես-փաթեթը, ով Գյումրիում շռայլորեն տներ է նվիրում՝ իրեն դրած Ձմեռ պապու տեղը, կամ Օլիմպիական կոմիտեի հետ պայմանագիր է կնքում՝ հանուն հայ սպորտի զարգացման: 
 Դե եկե՛ք այս բաժակով էլ խմենք Ղարաբաղում ծառայող հայաստանցի տղաների կենացը, ում ծնողները ձեռի հետ հարստացնում են տասը մետրը մեկ գովազդվող մի կազամերպությանը, որը չի ալարել, զինծառայողների վրա էլ է նալոգ դրել… ընդամենը իրենց ծնողների ու հարազատների ձայնը լսելու համար: