F5-Բլոգ

Չինաստանի Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանում տեղի ունեցած էթնիկ բախումների ընթացքում արդեն զոհվել է 184 մարդ /ըստ AFP-ի/

Սպանցածների մեջ՝ 137 Խան /ամենամեծ էթնիկ խմբավորումն չինաստանում/, որից 111 տղամարդ եվ 26 կին. Ույգուրտներից 46 հոգի, մեկ կին -մնացածը տղամարդ. Եվս մեկ մարդ, ով չի պատկանում ոչ խան, ոչ էլ ույգուրտ էթնիկ խմբերին - ըստ Սինխուա գործակալության. Ուշուդրություն դարձրեք թվերին /իմիջայլոց կան տվյլաներ, որ իրական թվերն մի քանի անգամ ավելի են/ եվ որպես տեղեկություն ավելացնեմ, որ ույգուրտները մահմեդական են

Մոտ 1500 մարդ ձերբակալված են /կամ ինչպես իմ տղաս է կարողանում ասել -» ձերկապալված են/
Նույնիսկ հասկանալով, որ ձեզ «իրար գալու /տալու» միակ եւ ռեալ հնարավորությունը Լեւոնին հայհոյելն է, այնուամենայնիվ «հույսս մի կողմ կդնեմ» եւ կփորձեմ հպանցիկ անդրադառնալ համաշխարհային կարեւորության իրադարձություններին:

Չեմ զարմանա, որ սա ոչ մի էմոցիա չառաջացնի ձեր «ազգայնամոլացված հոգում», ուր մնաց թե ալեկոծեր մարտի մեկից հետո «մթագնած ձեր ուղեղը»… Բայց դե մենք էլ Չինաստան չենք, որ ասենք՝ թքած մնացածի վրա: Այնպես որ, ստիպված հիշում ենք, որ մենք Հայաստանում ենք, եւ մեր քաղաքականությունն ընդամենը համաշխարհային գլոբալ քաղաքականության այլասերված արտացոլումն է ...
Մի քանի օր առաջ մահացավ Պոպի արքա Մայքլ Ջեկսոնը. Մտադրություն չունեմ այստեղ ծավալվել այն ամենի մասին, ինչ հիմա դուք կարող եք գնտել ամեն մի խարխլված թերթում՝ նրա դերի, գործունեության եվ ընդհանրապես Ձեկսոն Դարաշրջանի մասին.

Այս ամենը թող մենզնից ամեն ոք իրեն հարցնի եվ պատասխանի. Ես խոսել կուզեմ այն ամենի մասին, ինչի վերաբերյալ կարծես թե շատ անգամ է ասվել, բայց միաժամանակ կան շատ գաղտնիքներ.

Հենց այսօր Արմենիա ՏՎ-ով «Բարի գիշեր Հայեր» հաղորդումն նվիրված էր Ջեկսոնին. Եվ այս հոդվածն ես որոշեցի գրել այս հաղորդումն եվ ապաշնորհ հաղորդավարներին նայելուց հետո.
Հայկ Խանումյան'-ի ավատարը Ես իրանագետ չեմ և Իրանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ իմ դատողությունները շատ խոցելի են, քանի որ հիմնված են երրորդական-չորրորդական աղբյուրների վրա:

Մի շարք հայ քաղաքագետներ և իրանագետներ, այդ թվում հայտնի իրանագետ Գառնիկ Ասատրյանը քիչ հավանական են համարում իշխանափոխությունն Իրանում: Այնուամենայնիվ, դիմադրությունն այս երկրում մնում է հզոր: Եվ դիմադրությունը ոչ թե Ահմադինեժադի դեմ է, այլ իշխող կրոնապետական ռեժիմի: Ի՞նչ կտա Հայաստանին և հայությանը իսլամական ռեժիմի փոփոխությունը Իրանում և ի՞նչ մարտահրավերների առաջ կարող ենք կանգնել դրա հետևանքով: 
Հայկ Խանումյան'-ի ավատարը Հայաստանի նորագույն պատմության մեջ /երրորդ հանրապետության շրջան/, երեք անձ հնարավորություն ունեին դառնալու մեր պատմության խոշորագույն դեմքը, դասվելու համաշխարհային առաջնորդների շարքին: Այդ անունները քաջածանոթ են. Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան: Սակայն նրանք նախընտրեցին լինել ապաշնորհ ղեկավարներ, խամաճիկներ մի խումբ օլիգարխների ձեռքին, հակաժողովրդավարներ: Հայաստանին անհրաժեշտ է անհապաղ ազատվել այս երեքից ու նրանց շուրջ ձևավորված էլիտաներից /այս բառը ես այնքան էլ չեմ սիրում/:
Հայկ Խանումյան'-ի ավատարը Ժողովրդավարություն (դեմոկրատիա) և ամբողջատիրություն (տոտալիտարիզմ). այս երկու տերմինները բավական հաճախ են հանդիպում մեր առօրյայում` արտաքին խնդիրներ քննարկելիս, թե ներքին քաղաքական իրավիճակի մասին խոսելիս: Դրանք ամեն օր մեր տուն են ներխուժում հեռուստաէկրաններից, մեր ուղեղներ` դասագրքերից, թերթերից, հեղիանակությունների բերանից: Փորձեմ ներկայացնել իմ պատկերացումները, հատկապես, որ վերջին տարիներին այս հարցը ինձ շատ է մտահոգում: 
Հայկ Խանումյան'-ի ավատարը «Բաժանիր, որ տիրես» սկզբունքը հայտնի է դպրոց ավարտած յուրաքանչյուրին: Դարեր շարունակ փորձել են թուլացնել հակառակորդներին, բաժանել, նրանց վրա ազդեցություն ունենալու, նրանց տիրելու համար: Այսօր աշխարհում ամենակատաղի ձևով գնում է ազդեցություն տարածելու գործընթաց: Տոտալ ազդեցության են ենթարկվում հասարակությունները, հասրակական կարծիքը ենթարկվում է մանիպուլյացիաների: Խոշորագույն տերությունները ղեկավարող էլիտաները ԶԼՄ-ների, մշակույթի, կրթական համակարգի միջոցով տոտալիտար հսկողություն են սահմանում իրենց և այլ հասարակությունների վրա: Այս ամենի հիմքում ընկած է ինդիվիդուալիզմի գաղափարը: Անհատի արժեքը բացարձականացվում է: Հասարակության հիմքում դրվում է անհատը` իր իրավունքներով, իր պահանջմունքներով: Այսպես կատարվում է հասարակության բաժանումը` նրան տիրելու նպատակով: Ազգ, դավանանք, կրոն, նույնիսկ ընտանիք հասկացությունները արժեզրկվում են, կատաղի պայքար է գնում այս ինստիտուտների դեմ: 
Հայկ Խանումյան'-ի ավատարը ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ ներքին սպառնալիքների թվում նշված է նաև ուրբանիզացումը:

«Ուրբանիզացումը.Դեռևս ԽՍՀՄ կազմում գտնվելու ժամանակաշրջանում Հայաստանում բարձր էր ուրբանիզացման մակարդակը: Այս գործընթացը շարունակվեց նաև անկախացումից հետո: Դրա հիմնական պատճառը գյուղական շրջանների և քաղաքների` հատկապես մայրաքաղաքի միջև աշխատանքի շուկայի, կրթական հնարավորությունների, կյանքի որակի անհամաչափությունն է: Հայաստանի հետագա ուրբանիզացումը սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար: Դա կապված է սեյսմիկ գոտիներում բնակչության խիտ բնակեցման, գյուղական շրջաններում ժողովրդագրական իրավիճակի վատթարացման, սահմանամերձ գյուղերի ամայացման վտանգների հետ»/տես, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն, http://www.mil.am/:

Ուրբանիզացում բառը շատ հեշտությամբ կարելի է փոխարինել երևանիզացիա կամ երևանականացում բառով: ՀՀ բնակչության կեսը ապրում է մայրաքաղաքում կամ երևանամերձ քաղաքներում /Աբովյան, Աշտարակ, Էջմիածին, Արմավիր, Արտաշատ,Արարատ ինչպես նաև այլ փոքր քաղաքներ/, 1/3-ը` Արարատյան դաշտում: Հեռու մնալով Հայաստանի անհամաչափ զարգացման, բնակչության անհամաչափ տեղաբաշխման մեջ սովետական Հայաստանի իշխանություններին քննադատելուց /նամանավանդ, որ նրանցից ոմանք մեր օրերում որոշակի շրջանակների կողմից սրբացվում են/, այնուամենայնիվ հարկավոր է նշել, որ Երևանը Հայաստանի համար դարձել է հրեշ: 
Հայկ Խանումյան'-ի ավատարը 2005 թվականն էր, ես դեռ բանակային ծառայության մեջ էի: Ընկերներս, որ միշտ ինձ էին հաղորդում թարմ նորությունները համալսարանական կյանքից, հաղորդեցին, որ Հակոբ Վահանիչն այլևս դաս չի տալիս համալսարանում` առողջական վատ դրության պատճառով: Թեև արդեն ավելի քան 1 տարվա զինծառայող էի, դա բանակում իմ առաջին սթրեսն էր: Հակոբ Հակոբյանին մենք ոչ միայն սիրում էինք, այլև մեջբերում գրեթե բոլոր զրույցների ժամանակ, քննարկում նրա մեկնաբանությունները այս կամ այն պատմական իրադարձության շուրջ: Ես խիստ ափսոսում էի, որ մեզ հաջորդող սերունդները այլևս չեն լսելու նրա դասախոսությունները: Միևնույն ժամանակ տեսնելով, թե ով է հաջորդում պարոն Հակոբյանին ֆակուլտետում, ցավում էի, որ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը մեռնում է, դադարում կադրերի դպրոց լինելուց և վերջնականապես վեր է ածվում շահույթ հետապնդող ցեխային մակարդակ ունեցող մարմնի: 
Այսօր ժամը 15-ի սահմաններում Նիկոլ Փաշինյանը երեք փաստաբանների ուղեկցությամբ ներկայացավ ՀՀ գլխավոր դատախազություն: 

Անցած տարվա մարտի 2-ից «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ընդհատակում է:

Նա հանգիստ մտավ դատախազության շենքի ներսը, ներկայացավ, որ ինքը Նիկոլ Փաշինյանն է եւ խնդրեց հրավիրել մարդկանց, որ իրեն ձերբակալեն: Երեք ոստիկաններ մոտեցան նրան, ցույց տվեցին համապատասխան փաստաթղթեր, որով հավաստում էին, որ Կենտրոն ոստիկանությունից էին, եւ նրան տարան ոչ թե հատուկ քննչական ծառայություն, այլ Կենտրոն ոստիկանություն:

Մինչ ոստիկանների մոտենալը, Նիկոլ Փաշինյանը հասցրեց պատասխանել լրագրողների հարցերին: Մասնավորապես ասաց, թե ներկայացել է այսօր եւ ոչ թե վաղվա հանրահավաքին, որպեսզի չկարծեն թե ինքը պատրաստվում է հայտնվել իր համակիրների թիկունքում: Ավելին, վստահեցրել է, որ պայքարը շարունակվելու է:

Նա նաեւ նշել է,թե վստահ է’ իր նկատմամբ համաներումը չի կիրառվելու, սակայն նախընտրում է բանտը, որովհետեւ գտնում է, որ շատ քաղբանտարկյալներ ազատության մեջ են եւ ինքը կարող է իր պայքարը շարունակել բանտում:

Ի դեպ, նրան ուղեկցող փաստաբաններին թույլ չեն տվել նստել այն նույն մեքենայի մեջ, որով տարել են Նիկոլ Փաշինյանին:

“Ա1+"-ի լրագրողը գտնվում է Կենտրոն ոստիկանությունում եւ մանրամասներ կհայտնի ավելի ուշ:


Աղբյուր` Ա1+

Էջ 2/2 •  <  1 2

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն... Շարունակեք ծանոթանալ Ձեր սահմանադրական իրավունքներին...

Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page