F5-Բլոգ

  1. arcadi

    04-06-07-14:55 PM

    1

    hargeli F5-admin, kxndrei mek angam el aseiq, te inchpes karox em katarel grarumner dzer site-um

  1. F5-admin

    04-06-07-17:43 PM

    2

    Հարգելի Արկադի,

    պարզապես գրեք մեզ Ձեր մտադրության մասին: Եթե համապատասխան բաժինը մեզ մոտ բացակայում է, հոգ չէ, առաջարկեք, եւ այն շուտով կհայտնվի բաժինների ցանկում: Ծայրահեղ դեպքում տեղադրեք այն «Տարբեր» բաժնում:

    Եվ մի ՄԵԾ խնդրանք-պահանջ էլ մեր կողմից: ԳՐԵՔ ՀԱՅԵՐԵՆ, այլապես մենք ստիպված կլինենք կասեցնել Ձեր գրանցումը:

  1. Քաղաքացի

    11-06-07-14:06 PM

    3

    Ֆ5-ադմին ջան խնդրում եմ դու էլ հայերեն գրի` այդ թվում և քո ստորագրությունը: smile

  1. F5-admin

    11-06-07-15:50 PM

    4

    Հարգելի Քաղաքացի ՋԱՆ, շնորհակալ եմ դիտողությանդ համար, սակայն ստորագրությունս անգլերեն է կատարված՝ ելնելով որոշ հանգամանքներից: Խոսքս մեր կայքի search engine optimization-ի եւ indexation-ի մասին է: Թող F5 blog-ը հայտնվի նաեւ անգլալեզու directory-ներում, գուցե սփյուռքի հայերն էլ պատահաբար տեղեկանան կայքի մասին եւ միանան մեր քննարկումներին:

  1. Քաղաքացի

    11-06-07-23:13 PM

    5

    Տրամաբանական է…

  1. Քո հետքերով

    20-07-07-18:33 PM

    6

    Կարծես, թե ես էլ ձեզ միացա: Փոքր-ինչ թեմաներին ծանոթանալուց հետո, ես էլ կմասնակցեմ քննարկումներին:

  1. F5-admin

    21-07-07-00:51 AM

    7

    Հարգելի Քո հետքերով (մի քիչ լավ չի հնչում, բայց դա էական չէ, համ էլ՝ ինքներդ եք ընտրել այս ծածկանունը):

    Մի խոսքով. ուրախ ենք, որ դուք միացաք F5 բլոգին: Թե որքանով գրավիչ եւ հետաքրքիր կլինի մեր կայքի քննարկումները Ձեզ համար, կախված է նաեւ Ձեզնից: Խնդրում ենք լինել ակտիվ, թեեւ հասկանալի պատճառներով, ամառը ամեն տեսակի ակտիվությունները մի քիչ նվազում են: Ցանկացած պահի դուք կարող եք դառնալ նաեւ հեղինակ եւ մեր բլոգում հրապարակել Ձեր սեփական գրառումները. դրա համար անհրաժեշտ է պարզապես դիմել Ձեզ:

    Մեկ անգամ եւս՝ ողջույն:

  1. Քո հետքերով

    21-07-07-19:05 PM

    8

    Շնորհակալություն F5-admin բարյացկամ ընդունելության համար:

    F5 բլոգում թեմաների քննարկմանը կմասնակցեմ այնքանով, որքանով ինձ կների ժամանակս և ուղեղիս պարունակությունը: Բնությունը կնոջն ասել է՝ գեղեցիկ եղիր, եթե կարող ես, իմաստուն եղիր, եթե կամենում ես, բայց շրջահայաց դու պարտավոր ես լինել: Կաշխատեմ հենց այդ «շրջահայացությունը» չկորցնել այստեղ (ոչ միայն), և որքանով որ հնարավոր է, հետաքրքիր և ցանկալի անդամ լինել F5 բլոգի համար:

    Ինչ վերաբերվում է ծածկանվանս, ապա դա էլ իր նախապատմությունն ու դրդապատճառներն ունի, որի մասին հարմար առիթի դեպքում կխոսեմ (կգրեմ): Իսկ հիմա կարճ և հասարակ՝ մուտքս բարի F5 բլոգ: Ի դեպ, կարծում եմ արտահայտիչ սմայլիկների առկայությունը F5 բլոգի գրառումներին շատ ավելի հետաքրքիր էֆֆեկտներ կարող է տալ:

  1. arcadi

    21-07-07-21:14 PM

    9

    Միանում եմ ադմինին եւ ողջունում եմ գեղեցիկ սեռի հերթական ներկայացուցչին: Հույս ունեմ, որ Ձեր ակտիվությամբ օրինակ կծառայեք մեր բոլգի մյուս աղջիկներին:

  1. Քո հետքերով

    22-07-07-02:25 AM

    10

    Արկադի, քեզ ևս շնորհակալություն գեղեցիկ սեռի հերթական ներկայացուցչին ուշադրություն դարձնելու համար: smile

    Հ.գ այնքան եք հիշեցնում, որ բլոգին հարկավոր են իրենց ակտիվությամբ աչքի ընկնող անդամներ , որ ես ինքս ինձանից կամաչեմ, եթե դա տեղի չունենա: smile

Էջ 1/2 •  1 2 >


Հյուրամատյանի գրառումը կատարեք այստեղ


-վերեւ-

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը