
Համբույրը՝ ամենահաճելի պաշտպանությունն է ստրեսի և կարիեսի դեմ...
Դրանք ուղղակի բառեր չեն, այլ գիտական փաստարկներ, որոնք մեզ ներկայացնում են գերմանացի գիտնականները:
Բազմաթիվ ատամնաբույժների կարծիքով, հաճախակի և երկարատև համբույրները նպաստում են կարիեսի վերացմանը:
Մեր շուրթերը գրեթե 100 անգամ ավելի զգայուն են, քան մեր մատների ծայրամասերը: Իսկ համբույրները գործի են դնում ավելին քան 34 մկաններ (այդ թվում. 12՝ շրթունքների շրջանում և 17՝ լեզվի վրա):
Կրքոտ համբույրներն ընդունակ են հասցնել սրտի կծկումները մինչև 1 րոպեում 150-ի, ինչը խթանում է թթվածնով գլխուղեղի համապատասխան բաժինների մատակարարումը: Արդյունքում մարդու մոտ որոշակի ժամանակով արագանում են մտածողական գործողությունները և, ինչու չէ, նաև նպաստում է ուշադրության կենտրոնացմանը: Համբուրվողի արյան մեջ բարձրանում է ադրենալինի մակարդակը, ինչն էլ իր հերթին ակտիվացնում է մտավոր և ֆիզիկական գործունեությունը:
Հիշողության մարզում
Բեռլինյան համալսարանի հոգեբանները ապացուցել են, որ առավոտյան 20-վայրկյան տևողությամբ կրքոտ համբույրն ընդունակ է ամբողջ օրվա ընթացքում ապահովել ռոմանտիկ և կայուն տրամադրություն:
Համբույրները նպաստում են կնճիռների վերցամանը
Համբույրն առաջացնում է դիմային մկանների բավականին ուժեղ կծկումներ, ինչը նպաստում է արյունափոխանակ8յանը և նույնիսկ կնճիռների վերացմանը…
Համբուրվեք երկար, մեկ-մեկ էլ դիմացինի աչքերին նայելով
(եթե նույնիսկ նա ԱՆԹԵՐԻ ԳԵՇ է © Վահագն )
Նորից բեռլինյան համբուրատենչ հոգեբանները ստեղծել են «Առողջարարական համբույրի» մի ֆորմուլա: Տարբեր տարիքի և հարյուրից ավել զույգերին հետևելով իրենց թույլ են տվել հայտարարել, որ իդելական համբույրի տեվողությունն է 3 րոպե: Ինչպես նաև ասում են, թե ցանկալի է այդ ժամանակ նայել զուգընկերոջ աչքերի մեջ, էմոցիաները առավելագույնի հասցնելու նպատակով:
ՓԱՍՏ
Եթե ձեր զուգընկերն ունի ալերգիա…
Գոյություն ունեն նաև բավականին տհաճ և իհարկե անցանկալի երևույթներ, որոնցից է, օրինակ՝ համբուրվելիս փռշտալը, կարմրելը, հուզվելը, իսկ երբեմն էլ շնչահեղձ լինելը:
Ի ԴԵՊ
Ի՞նչպիսի հիվանդություններով կարելի է վարակվել այդ ճանապարհով
Համբուրե՛նք զմիմյանս, սակայն նաև նկատի ունենանք, որ այդ գործողության ժամանակ կարելի է վարակվել բազմաթիվ հիվանդություններով։
Հարցրեց. Իսկ ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այս թեմայի շուրջ հարգելի հյուրեր և մշտական անդամներ։

Բայց, նկատեղժցի՞ք, թե ինչպես այս լուրջ…
- PhilosopherPhilosopher, եթե մտածում ես, որ սա…
- JojobaՃայթրուկ -» կոկտեյլ մոլոտովա՞
- JojobaՃայթրուկը լավ ձեւերով եւ շատ օգտակարությամբ…
- PhilosopherԺոժոբ, հաստատ եմ ասում, ես նյութվա…
- Philosopher
6 մեկնաբանություն
Հայարփի
27-06-07 • 13:23 PM
1Ես չեմ կարծում, որ համբույրին կարելի է վերաբերվել որպես ֆիզիկական մարմնամարզության: Այն պետք է լինի ինքնաբուխ, ծայրահեղ դեպքում գոնե ըստ ցանկության: Այլապես կարելի է ուղղակի օրը մի քանի անգամ դեմքի մկանների վարժություններ անել՝ առանց համբուրվելու: Այնպես որ առողջարարական համբույն ինձ խիստ արհեստական է թվում: Նույն կերպ, եթե հեռուն գնանք, ապա կարելի կլինի հորինել առողջարարական սեքսի բանաձեւը՝ երբ սեռական հարաբերությունը տեղի է ունենում ոչ թե ըստ ցանկության, այլ պարզապես առողջ մնալու համար:
arcadi
02-07-07 • 15:34 PM
2Հայարփիի հետ լրիվ համաձայն եմ, պետք չէ ամեն ինչի մեջ բանաձեւ դնել: Առավել եւս պետք չէ համբուրվելու պես ինտիմ հարցերի մեջ հիմնական նպատակից բացի այլեւայլ հանգամանքներ որոնել:
Քաղաքացի
03-07-07 • 15:46 PM
3Այն, որ համբույրը զորեղ բան է, դա փաստ է: Եւ այն, որ համբույրը այդքան դրական բաներ է պարգևում մեզ, դա էլ է փաստ: Ու ես անձամբ լրիվ կողմ եմ օրը մի քանի անգամ կրքոտ համբույրներ ունենալուն, որոնցից մեկը կամ մի քանիսն էլ հետագայում աստիճանաբար անցում են կատարում առավել մեծ հոգեմարմնական հաճույքների
:
Ճիշտ է, բանաձևեր պետք չէ ամեն ինչի մեջ դնել, քանի որ դրանք որոշ չափով խաթարում եմ երևույթների բնականությունը, բայց ես անձամբ շատ ուրախացա համբույրի առողջարարության մասին լսելիս ու ևս մեկ անգամ համոզվեցի, որ շատ պետք է շատ համբուրվել:
Իսկ, օրինակ, աչքերը բաց համբուրվելը ինձ մի քիչ օտար է թվում, քանի որ համբուրվելիս դու խորասուզվում ես քո աշխարհը, քո երազների և կրքերի աշխարհը, որը հաստատ ավելի լավն է քան իրականը: Իսկ բաց աչքերը խանգարում են այդ խորասուզմանը
:
Ձեզ բոլորիդ ցանկանում եմ շատ ու շատ կրքոտ համբույրներ ու դեռ ավելին...ու նաև որոշ ժամանակ անց էդ «դեռ ավելիի» մասին մի գրառում կանեմ:
Հայարփի
06-07-07 • 23:42 PM
4Ի լրացում քաղաքացու խոսքին, ասեմ, որ համբուրվելիս կարելի է աչքերը բացել միայն մի պատճառով՝ ստուգելու, թե դիմացինդ արդյո՞ք չի բացել իր աչքերը
Քաղաքացի
09-07-07 • 16:24 PM
5Շատ դիպուկ նկատառում էր: Ի միջի այլոց այդպես շատ է պատահում: Կամ էլ համբուրվելիս աչքերը բացել համոզվելու համար, որ ճիշտ մարդու ես համբուրում:
ՎաՎա
14-07-07 • 01:23 AM
6Իսկ ես կարծում եմ, որ համբուրվելիս դու նույնիսկ չես էլ մտածում աչքերիդ փակ, կամ բաց լինելու մասին...
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)