Մի քանի ամիս առաջ Մինսկում էի: Անձրեվոտ, մռայլ եղանակներ էին: Կարելի էր նույնիսկ “սեվ” հագնել: Բայց արի ու տես որ “բռնապետ” Լուկաշենկոյի ժողովուրդը, հիմնականում՝ ջահել մասսան, ժպիտն աչքերին ու իրենց նման բաց-վառ գույնի հագուստները հագներին ազատ եվ անկաշկանդ քայլում էին փողոցներով:
Եկա Երեվան: Իհարկե, մի հինգ տարի առաջվանը չի, բայց մեր ջահելները դարձյալ հակված են մուգ գույնի, հաճախ լրիվ սեվ հագուսներ կրելուն: Իմ համար սեվ հագուստը հաճախ թողնում է մռայլության, երեվի անգամ սգի տպավորություն: Չմտածեք, թե ինքս միայն կարմիր-դեղին շորերով եմ դուրս իջնում: Ինքս էլ եմ սեվապաշտ: Ու չեմ հասկանում, թե ինչու:
Այ, երեկ, համալսարանի մոտ մի աղջիկ տեսա- դեղին էր հագել, ու ինչքան էր իրեն սազում: Իսկ կողքին լրիվ սեվ հագած ընկերոջը որ տեսնեիք, կմտածեիք, թե Ցեղասպանության թանգարանում դիսերտացիա գրող ուսանող է:
Չգիտեմ, գուցե ես եմ սեվի հանդեպ շատ զգայուն, բայց սեվ հագուստը, հատկապես երտասարդների վրա, ինձ ներվայնացնելու աստիճան վատ ձեվով ազդում է: Նույնիսկ թվում է, թե սեվ հագած աղջիկը կամ տղեն հեսա-հեսա պիտի արտասվեն…
Սեվ շորն էլ է պետք, բայց ոչ ամենօրյա: Ասենք, քննության գնալիս (եթե համոզված ես, որ լիկվիդ չես ընկնելու): Կամ էլ աղջկա հետ ժամադրության դուրս գալուց:
Գուցե ես սխալվում եմ, հը՞:
Բայց, նկատեղժցի՞ք, թե ինչպես այս լուրջ…
- PhilosopherPhilosopher, եթե մտածում ես, որ սա…
- JojobaՃայթրուկ -» կոկտեյլ մոլոտովա՞
- JojobaՃայթրուկը լավ ձեւերով եւ շատ օգտակարությամբ…
- PhilosopherԺոժոբ, հաստատ եմ ասում, ես նյութվա…
- Philosopher
11 մեկնաբանություն
Jojoba
31-05-07 • 01:09 AM
1Ակամա հիշեցի, թե ինչպես էր տարիներ առաջ ուսանողական ընկերս ինձ ասում՝ որտեղ մոխրագույն հագուստ, այնտեղ պետք է ինձ՝ [jojoba]-ին փնտրել…
Ժամանակներն անցել են, սակայն ես մոխրագույնի նկատմամբ դարձյալ նույն վերաբերմունքն ունեմ, ինչպես եւ սեւի: Ներող եղեք, բայց ես արդեն 30 տարի է, որ սեւ գույնի ՄԻԱՅՆ նասկի եմ հագնում՝ անփոփոխ:
Քաղաքացի
31-05-07 • 09:38 AM
2Մտահոգ ջան,
Ճիշտն ասած, ինձ էլ է միշտ այդ հանգամանքը հուզել և շատ եմ մտածել դրա մասին: Ինքս ատում եմ սև հագուստը և իմ շորերից միայն կոշիկներս են, որ սև են: Թեև վերջերս նկատվում է առաջխաղացում երիտասարդների կողմից ավելի վառ գույներ կրելու հարցում, բայց ես կածում եմ որ այդ առաջխաղացումը ևս, այնպես ինչպես սևի կրումը, ունի ստերեոտիպային բնույթ: Պարզաբանեմ, չխորանալով սև հագնելու սկզբնապատճառների մեջ, միանշանակ է այն, որ շատերը սև հագնում են նրա համար, որ դա լայնորեն ընդունված ոճ է և այսպես կոչված “պրիստիժ” է ու սի հագնելը վկայում է իրենց ինչ-ինչ “էլիտարության” մասին: Ու իմ կարծիքով մարդկանցից շատերը հիմա ավելի վառ գույներ են կրում, քանի որ դրանք նույնպես աստիճանաբար դառնում են “էլիտար” և “պրիստիժ” և դա իմ խորին համոզմամբ մեր մոտ ճաշակի և ազատության զարգացման դրսևորում չէ: Իմ կոլեգաներից մեկը այդ երևույթը կոչում է “պլպլախտ”:
Սակայն, սրտանց համոզված եմ նաև, որ մեր հասարակության մեջ կա նաև մի զանգված, որ ոչ մի կերպ “պլպլախտի” զոհ չի դառնում ու ամեն ինչ անում է այն արմատախիլ անելու համար:
Խոսքս կարճ կապելու համար ասեմ, որ մենք պիտի փոխվենք մեր մեջից և ոչ թե դրսից, քանի որ կայուն և արդյունավետ փոփոխությունը մեր մեջից է գալիս և մեր միջուկը փոխվելով կփոխի նաև մեր տեսքը: Ու ես հավատում ենք, որ մենք շարունակական և հետևողական ջանքերի միջոցով կարող ենք ներքուստ փոխվել ու նույնիսկ փոխել մեր մտերիմներին ու հարազատներին: Եվ մենք երբեք չպիտի հանձնվենք այդ կարևոր առաքելության մեջ:
Հայարփի
03-06-07 • 05:33 AM
3Չգիտեմ, գուցե շատ եք սեւացնում սեւ հագուստը?
Ինձ շատերն են ասել, որ բոլոր գույներն էլ ինձ սազում են, այդ թվում նաեւ սեւը: Կարեւորը մարդու դեմքի արտահայտությունը սեւ չլինի: Ժպտերես աղջկան (ինձ նման!) սեւ հագուստը վախենալու չի:
Քաղաքացի
04-06-07 • 11:28 AM
4Իրականում ես կարծում եմ, որ այստեղ սև հագուստի սազել կամ չսազելը այսքան էլ կապ չունի, հարգելինե՛րս: Շատերը սև հագուստ կրելը կապում են մեր «տխուր ու դժբախտ» լինելու հետ: Միգուցե դա այդպես էլ կա, բայց բերել նման պատճառաբանություն առանց հետեւությունների` հավասարազոր է ոչինչ չասելու:
Ըստ Ֆրոյդի, հասուն տարիքում մարդկանց մոտ ի հայտ եկող հոգեկան շեղումները սովորոբար պայմանավորված են լինում փոքր տարիքում տեղի ունեցած որոշ երևույթների հետ, և այդ խանգարումները բուժելու համար նախ պետք է վեր հանել մանկության ժամանակ տեղի ունեցած որոշ իրադարձություններ և իմաստավորել դրանք : Դա այսպես կոչված Ֆրոյդի փսիխոանալիզն է: Սակայն, իմ ծանոթ հոգեբաններից մեկն ինձ ասել է, որ եթե մենք խորանանք դրանք վեր հանելու մեջ, ապա կարող ենք պարզապես անտեղի ժամանակ վատնել: Նա առաջարկում է պարզապես սահմանել առկա խնդիրը և փորձել լուծել այն:
Իհարկե, ես բոլորովին նկատի չունեմ, թե պետք է մոռանալ անցյալը: Այն պետք է հիշել և դասեր քաղել, բայց ոչ թե, խճճվելով պատճառահետևանքային կապերի մեջ, հեռանալ հնարավոր լուծումներից: Թողնել գլխավորը և ֆիքսվել մանրամասնությունների վրա: Հետևաբար, նորից ուզում եմ ձեր ուշադրությունը սևեռել այն հանգամանքի վրա, որ մեզնից շատերը հիմա սև են հագնում պարզապես ստերեոտիպերից ելնելով` անկախ նրանից, թե այդ ստերեոտիպերն ինչպես և որտեղից են առաջացել: Եվ մեր խնդիրն այս փուլում, կարծում եմ, որ պետք է լինի այդ ստերեոտիպերի դեմ պայքարելը:
Ես անձամբ կարծում եմ, որ սև հագուստ կրելու ստերեոտիպն ընդամենը ավելի համընդհանուր ստերեոտիպի ընդամենը մի ելևէջն է: Այդ համընդհանուր ստերեոտիպը ես իմ նախորդ գրառումում անվանել եմ «պլպլախտ»: Եվ պետք է այդ համընդհանուր մարտահրավերը դիմագրավենք: Չնայած կարելի է նաև սկսել մի ճյուղից և հետո տարածել ամբող բնի վրա:
Եկեք այս թեման չփակենք և ավելի հանգամանալից քննարկում ծավալենք:
Կսպասեմ նոր գրառումների…
ՎաՎա
04-06-07 • 17:44 PM
5Սեվ գույնը խորհրդանշում է անվստահությո՛ւն, կյանքից կտրված լինելը և ասում են, թե սև գույնի հագուստ կրողներն իրենք իրենց նկատմամբ բացասական վերաբերմունք ունեն, սակայն ինչ վերաբերվում է ՀԱՅերին , կամ հայ երիտասարդությանը, ապա բոլորովին էլ չի կարելի այդպիսի գնահատական տալ:
Ես ինքս էլ ճանաչում եմ անձանց, ովքեր ուղղակի չեն կարող հագուստ կրել, առանց դրանց մեջ սև գույնի առկայության: Իմ կարծիքով ամեն մարդ էլ ունի իր պատճառները սև հագուստ կրելու կամ չկրելու համար: Համենայն դեպս, ես ել չեմ սիրում հաճախակի հանդիպող «սևամոլներին»՝ ինչքան էլ որ դա նրանց սազի… Այստեղ են ասում, որ ճաշակին ընկեր չկա… Սակայն ինչքան ուզում ես ստիպիր, կամ ուղղակի խորհուրդ տուր, հագնողը մեկ է հագնելու է…
Sirushik
07-06-07 • 23:19 PM
6Չեմ կարող համաձայնվել Ձեր այն խոսքերի հետ, որ սեւ հագուստը սիմվոլիզացնում է անվստահություն եւ բացասական այլ հուզեր: Շատ ավելի կարեւոր եմ համարում, թե ինչ միջավայրում ինչ ոճի հագուստ է կրում մարդը, եւ որ ամենից կարեւորն եմ համարում, այն է, թե ինչքանով է այդ հագուստը համընկնում մարդու ներքնաշխարհի հետ:
Եթե սեւ հագուստով դիմացիդ անձը հաճելիորեն ժպտալով է դիմավորում քեզ, այն էլ՝ կարմիր վարդերով փունջը ձեռքին, ապա չեմ կարծում, որ նման տեսարանը կողքից դիտողի համար կարող է տհաճ լինել…
Ես ինքս, ինչպես նշեց նախորդ գրառումը կատարողը, սեւ գույնի շորեր շատ եմ սիրում, սակայն ինձ ճանաչողները դժվար թե ինձ սեւամոլ անվանեն:
F5-admin
08-06-07 • 02:37 AM
7Հայեր, էնքան ասեցիք՝ սեւամոլ, կողքից մեկը կարդա, կիմանա թե նեգրոմանների մասին է խոսքը, ովքեր լսում են միայն միայն Աֆրիկ Սայմոն, ուտում բանան, նախընտրում փղի կնճիթի մոժոժ եւ կիրակի օրերն էլ երեխեքին դասի ուղարկում (ինչ է թե երեխեքն էլ են նեգր)
Իսկ եթե լրջանանք, ապա ես էլ եմ կարծում, որ կարեւորն այն է, որ մարդու հոգին սեւ չլինի: Թե չէ, սեւը շատ էլ նորմալ հագուստի գույն է: Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե լավ սպիտակ շորեր հագած ուսանողը գնա դասի. մինչեւ տեղ հասնի, էդ սպիտակը կդառնա մոխրագույն, իսկ տուն վերադառնալիս՝ արդեն մոտ սեւին: Այնպես որ սեւ գույնի հագուստի առավելություններից մեկն էլ այն է, որ ուշ է կեղտոտվում (կամ էլ կեղտոտված լինելն ուշ է նկատվում):
Կարծում եմ, գույնի ընտրությունը կախված է նաեւ եղանակից: Դե, արեւոտ շոգ օրերին միայն թշնամուդ կարող ես սեւ վերնաշապիկ հագցնել (էն էլ սինթետիկայից): Նման վերնաշապիկով մարդկանց վերնաշապիկի վրայից ամռանը, կներեք աբսուրդ արտահայտությանս համար, ինչ-որ դագաղին նմանվող հոտ եմ զգում…
Քաղաքացի
12-06-07 • 15:34 PM
8Ժողովուրդ ջան, մի առաջարկ ունեմ:
Եկեք մենք մեր օրինակով խոսենք սև հագուստի մասին:
Օրինակ ես չեմ սիրում սև հագուստ ու կարծում եմ, որ հիմնականում այն պատճառով, որ շատերն են դա սիրում: Մեկ էլ ինչ ուզում եք ասեք, սև շորի ու սև հոգու իրար հետ կապ չունենալու մասին, միևնույնն է, եթե շատ ուրախ մարդ էլ լինես ու ամեն օր սև հագնես, ապա շուտով կտխրես և հակառակը:
Կասեք օրինակ դուք սիրում եք սև, թե ոչ և երկու դեպքում էլ խնդրում եմ ասեք ինչու: Նաև շատ եմ խնդրում, որ պարզապես պատասխանելու կամ հարցը փակված համարելու համար չպատասխանեք, այլ լինեք անկեղծ և ձեր պատասխանը կառուցեք ձեր ներքինի վրա:
Հայարփի
12-06-07 • 17:50 PM
9Նախընտրում եմ դեղին եւ կարմիր գույնի շրջազգեստներ, եւ հատկապես նույն գույնի կոշիկներ կրել: Չեմ խոսափում նաեւ մուգ գույնի շորերից, հատկապես մուգ կանաչը, եւ, բնականաբար, “որպես իսկական հայուհի”, առանձնահատուկ “հանդիսավորություն” եմ տեսնում սեւ հագուստի մեջ:
“Գժվելու” աստիճան սիրում եմ դեղին կեպի կրելը: Դա ինձ ինչ որ մի տեղ նաեւ ստիպում է թաքցնել ներքին թախիծս կամ այլայլվածությունս, եթե տվյալ պահին այդպիսի մտքերով եմ տարված:
Քո հետքերով
20-07-07 • 17:42 PM
10Հագուստի սև ու կարմրադեղնականաչավուն երանգները կարծում եմ էական նշանակություն չունեցող երևույթներ են, և ընդհանրապես, հագուստն ինքը հպանցիկ երևույթ է, կարևորը, մարդու գործողությունները սև չլինեն:
Մարիաննա
25-08-07 • 03:37 AM
11«Հագուստի սև ու կարմրադեղնականաչավուն երանգները կարծում եմ էական նշանակություն չունեցող երևույթներ են, և ընդհանրապես, հագուստն ինքը հպանցիկ երևույթ է, կարևորը, մարդու գործողությունները սև չլինեն: smile»
Ձեզ հետ լիովին համաձայն եմ…
Եւ ընդհանրապես տանել չեմ կարողանում մռայլ եւ մուգ գույները: Այդ մուգ գույները միանգամից վատ ազդեցություն են թողնում իմ տրամադրության վրա:
Ի դեպ, Հայարփի, ես էլ եմ նախընտրում դեղին եւ կարմիր գույնի շրջազգեստներ, եւ հատկապես նույն գույնի կոշիկներ կրել:
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)