Ողջունում եմ F5 բլոգի բոլոր անդամներին եւ իմ շնորհակայությունը հայտնում հատկապես Քաղաքացուն, որն ուրախացնում է շաբաթական 1-2 անգամյա «պոռթկումներով»: 
 Այս հայտարարությունն ուղղված է F5 բլոգին անդամակցած այն անձանց, ովքեր մեր բլոգին անդամակցելուց եւ իրենց կայքերի հղումները տեղադրելուց բացի (այն էլ՝ շաբաթներ առաջ) որեւէ այլ տեսակի ակտիվություն մինչ օրս չեն դրսեւորել: Գուցե նաեւ զբաղված են անձնական նամակագրությամբ, ես տեղյակ չեմ (ամեն դեպքում ինձ չեն գրել): Միտքս պարզեցնելու համար, շարադրում եմ խոսքս որպես առաձին խորհուրդներիս թվարկում. 
 1. F5 բլոգը գրառումների, մեկնաբանությունների, եւ, ընդհանուր առմամբ, տարբեր մտքերի եւ կարծիքների համադրման/հակադրման կայք է, եւ ոչ թե անձնական կամ այլ տեսակի կայքի հղումները ցուցադրելու գովազդային տաղավար: 
 2. Դուք կարող եք Ձեր կայքերի հղումները տեղադրել հենց այդ նպատակի համար ստեղծված տարբեր այլ տեսակի կայքերում, սակայն ոչ F5 բլոգում: Օգտվելով առիթից, խորհուրդ կտայի 
SEO Directory-ն, 
SEO Topsites-ը եւ 
F5 Directory-ն, որոնք ԴԵՌԵՎՍ անվճար են: 
 Եվս 1-2 խորհուրդ կամ առաջարկություն.