F5-Բլոգ



Մեր դերասանները երնեկ կտային…
Այսօրվանից մեկնարկեց «ArmNet Awards-2010» համահայկական ինտերնետային մրցույթը, որն անցկացվում է «SP Marketing Solutions», «Orange Armenia» կազմակերպությունների և Circle.am կայքի նախաձեռնությամբ։

Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հայաստանյան կայքերը պետք է բավարարեն մի շարք պահանջներ։ Առաջինը, պետք է ստեղծված կամ նկատելի փոփոխության ենթարկված լինեն 2008-2010թթ. ընթացքում։ Բացի այդ, մասնակից կայքերը պետք է նախատեսված լինեն Հայաստանի և Սփյուռքի համար, լուսաբանեն Հայաստանի, Սփյուռքի մշակույթը, պատմությունը, խնդիրները և այլն։ Պետք է նաև ամբողջովին պատրաստված լինեն Հայաստանում գրանցված ընկերության կողմից։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հենց այսօրվանից կայքերը գրանցել «ArmNet Awards» մրցույթի պաշտոնական կայքում, որի հասցեն է armnetawards.am։
Այս կլիպը գողացել եմ /առանց թույլատվության/ Արմեն Մկրտչյան-ի կայքից. Հուսով եմ, որ նա դեմ չի լինի
Ազիան'-ի ավատարը aliev

Ադրբեջանի նախագահ Իլհամ Գեյդարօղլի Ալիևը պարբերաբար արդեն տասնամյակից ավելի սիրում է տարբեր միջոցառումների ժամանակ կատարել նույն երգը ադրբեջանի զինվորական հզորության մասին:Սակայն այդ ամենից զատ նրա երկրի ռազմական բյուջեն աճելուց բացի ոչինչ չի ավելանում,ոչ բանակի մարտունակությունը և ոչ էլ զինվորների բարոյահոգեբանական մակարդակը: Ընդորում նա սիրում է շեշտադրել Հայաստանի հետ: Ահավասիկ հատվածներ կառավարության այս շաբաթվա նիստի նրա ունեցած ելույթից:
imageՔիչ առաջ աչքովս ընկավ ահա այս մեղմ ասած աննորմալ լուրը: Ինչպիսի ապսուրդի կարող է հասնել մարդկային “հանճարեղ” միտքը…
Միջադեպ` երթի ընթացքում
Թեեւ այսօրվա միջոցառման ընթացքում անձրեւ էր տեղում, սակայն երեխաների թիվը փոքր չէր:

«Մի փոքր վախենում եմ, որ երեխաս հիվանդանա, սակայն չի կարող այսօրվա հանրահավաքին չմասնակցել: Տանը նստելով` ոչինչ դուրս չի գա»,- «Ա1+»-ին ասաց Աննա Մնացականյանը, որը հանրահավաքին եւ երթին մասնակցում էր 5-ամյա դստեր հետ:

---
Աղբյուր՝ Միջադեպ` երթի ընթացքում
imageՀայաստան-Սլովակիա խաղից առաջ և հետո սլովակյան մամուլը ողողված էր խաղին առնչվող տեղեկություններով։ Բնականաբար, սլովակ մեր գործընկերները չէին անտեսել նաև իրենց երկրի շախմատի ազգային հավաքականի առաջատար Սերգեյ Մովսիսյանին, ով ազգությամբ հայ է և հաճախ է լինում Հայաստանում։
yerevanԱյսօր իմ քաղաքի ծնունդն է. Երեւանը դարձել է 2792 տարեկան: Եկեք թողնենք ամեն տեսակ հոռետեսական ու հետին մտքերը, մտածմունքները եւ անհանգստությունները եւ պարզապես ասենք՝ ծնունդ շնորհավոր, ԵՐԵՎԱ՛Ն: Որովհետեւ, երբ որ մեզնից մեկնումեկի ծննդյան օրն է գալիս, մեզ մնում է միայն ասել՝ ծնունդ շնորհավոր, ասել եւ ուրախացնել հոբելյարին…
Իրոք, լինում են կյանքում անբացատերելի ղեպքեր ու իրադարձություններ… Նախօրեոք պլանավորած, բայց անբացատրելի դեպքեր…

image
Այսօր թերթ.ամ-ից տեղեկացա, որ՝

Փարիզի նախկին քաղաքապետ Ժակ Շիրակը Ֆրանսիայի մայրաքաղաքի այժմյան իշխանություններին կվերադարձնի 2,2 մլն եվրո, իսկ վերջիններս իրենց հերթին դատարանից hետ կվերցնեն քաղաքապետարանում կեղծ աշխատատեղերի գործով նախկին քաղաքապետի դեմ ներկայացված հայցը։

Ֆրանսիացիք ապացուցեցին, որ օրերից մի օր պաշտոնական դիրքի չարաշահումը եւ կեղծիքը կարող է եւ ստանալ արժանի հակահարված: Մնում է մենք էլ մեկ-մեկ լսենք նման լուրեր՝ մեր երկրի մասին…

Հ.Գ. Թերթ.ամ-ում պատահաբար կամ էլ մտածված (հաշվի առնելով ԲՀԿ-ի դեմ վերջին ինտրիգները) այս հոդվածի ներքո տեղադրված էր ԲՀԿ-ի նախագահի պատկերը… Երեւի ընդունենք սա որպես վրիպակ (որը, չեմ էլ կասկածում, որ մամուլի ասուլիսի կամ այլ հայտարարությունների առիթ կհանդիսանա smile)

image

Էջ 5/62 • « Առաջին  <  3 4 5 6 7 >  Վերջինը »

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն... Շարունակեք ծանոթանալ Ձեր սահմանադրական իրավունքներին...

Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page