
Հայ անվանի շախմատիստ Լևոն Արոնյանը երեկ տոնել է հերթական հաղթանակը: Հայ գրոսմայստերը Էլիստայում ընթացող աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում երեկ պարտության է մատնել Իսպանիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Շիրովին: Այսօր կկայանա հերթական տուրը:
Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարի 1-ին շրջանում Արոնյանը 7:5 հաշվով առավելության էր հասել նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) նկատմամբ:
Ներկա պահին ընթացող 2-րդ շրջանի մյուս մրցազույգերն են՝ Լեկո-Բարեեւվ, Ռուբլեւսկի-Գրիշչուկ եւ Գելֆանդ-Կամսկի: Հաջորդ 6 խաղերը տեղի կունենան հունիսի 7-ին, 8-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին (թայ բրեք):
Աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանին մաղթում ենք հաղթարշավի անկասելի շարունակություն մինչեւ շախմատի արքայի թագը:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Բայց, նկատեղժցի՞ք, թե ինչպես այս լուրջ…
- PhilosopherPhilosopher, եթե մտածում ես, որ սա…
- JojobaՃայթրուկ -» կոկտեյլ մոլոտովա՞
- JojobaՃայթրուկը լավ ձեւերով եւ շատ օգտակարությամբ…
- PhilosopherԺոժոբ, հաստատ եմ ասում, ես նյութվա…
- Philosopher
4 մեկնաբանություն
Մտահոգ
07-06-07 • 22:30 PM
1Արոնյանը երկրորդ տուրում այսօր սևերով ոչ-ոքի է խաղացել Ալեքսեյ Շիրովի հետ եւ ներկա պահին հաղթում է 1.5-0.5 հաշվով: Վաղը Արոնյանը կխաղա սպիտակներով, եւ ես համոզված եմ, որ նա միավորների տարբերությունն իր օգտին կդարձնի 2 միավոր!!!
Stepan
11-06-07 • 23:11 PM
2Արդեն հաշիվը դարձել է 3-2, առջեւում Արոնյանն է: Մնաց վերջին պարտիան: Մի հատ “կոտրած” ոչ-ոքի, եւ Արոնյանը հաղթանակը գրպանում շարունակում է հաղթարշավը:
F5-admin
12-06-07 • 02:37 AM
3Շախմատի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը մոտ է ընդգրկվելու այն ութ շախմատիստների շարքում, որոնք պայքարելու են աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Շարունակությունը՝ տե՛ս այստեղ:
Stepan
12-06-07 • 20:45 PM
4Քիչ առաջ Էլիստայում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոն կոչման հավակնորդների մրցաշարի երկրորդ փուլը: Լեւոն Արոնյանը 3.5:2.5 հաշվով հաղթեց Ալեքսեյ Շիրովին, որը հանդես է գալիս Իսպանիայի դրոշի ներքո: Վերջին վեցերորդ պարտիան կայացավ այսօր: Կողմերը ընդամենը 27 քայլ կատարեցին եւ հանդիպումը ավարտվեց խաղաղ ելքով, որը ձեռնտու էր հայ գրոսմայստերին:
Առաջին փուլում Արոնյանը մեծ դժվարությամբ հաղթել էր Մագնուս Կառլսենին: Նորվեգացու հետ մրցամարտում Լեւոնը երկու անգամ պարտվել էր սեւերով, ուստի Շիրովի դեմ պարտիաներում զգուշավորություն ցուցաբերեց հատկապես այն պարտիաներում, որտեղ հանդես էր գալիս այս խաղաքարերով:
Աղբյուր. Ա1+
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)